Մարգարիտա Գասպարյանը St. Petersburg Ladies Trophy մրցաշարի առաջին փուլում
SPORTՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող WTA Premier կատեգորիայի St. Petersburg Ladies Trophy մրցաշարի առաջին փուլում Մարգարիտա Գասպարյանը հաղթել է սերբ թենիսիտուհի Բոյանա Յովանովսկիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկ ժամից քիչ պակաս տեւած խաղում գրանցվել է 6:1, 6:2 հաշիվը: Սերբ թենիսիստուհին զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 86-րդ հորիզոնականը, իսկ Գասպարյանը՝ 43-րդն է:
Մրցաշարի երկրորդ փուլում Գասպարյանը մրցելու է առավել բարդ մրցակցի հետ: Նրա հակառակորդը վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչն է լինելու: Վերջինս մրցաշարին մասնակցում է 4-րդ համարով եւ առաջին փուլում հանդես չի եկել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



