Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը հատել է բոլոր այն գծերն ու սահմանները, որոնցից այն կողմ ավարտվում են մեր քաղաքացիական ազատությունները և սկսվում է անձնական իշխանության տեռnրը. Զուրաբյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման և հնազանդեցման նպատակով, երկրի ղեկին կանգնած առաձնյակի բարոյական ազատ անկման մի նոր ապացույց չէ զուտ: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջին իսկ հրապարակային գործողություններից և «դոմփելու» մասին մայիսի 30-ի տխրահռչակ հայտարարությունից ի վեր պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնարարել էր պատրաստել և հայտարարության պահին արդեն ձեռքի տակ ունեցել է ԱԱԾ-ի կողմից ստեղծված անհրաժեշտ «ապացույցները», որոնք պետք է օգտագործվեին եկեղեցաքանդ հետագա գործողությունների մեջ:

Փաշինյանը, սակայն, մի բան չհասկացավ` «մերկացնելով» իր սեփական ընդդիմախոսներին, նա այսօր մերկացրեց իր անբարո ռեժիմի դեմքը, որը չի խորշում Սահմանադրության, օրինականության, պարկեշտության և բարոյականության որեևէ նորմի ցուցադրական ոչնչացումից: Նա հաճույքով պղծում է հասարակության գիտակցությունը, ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ հանում, թունավորում հանրային մթնոլորտը:

Ազդարարելով, որ «հոգու աչքերով» անձամբ կընտրի «Համակարգող խումբ` վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կատարելու» նպատակով, Փաշինյանը չարաշահեց վարչապետի պաշտոնական լիազորությունները, խախտեց ՀՀ Սահմանադրության 17 և 41 հոդվածները, ըստ որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անջատ է պետությունից և օժտված ինքնավարությամբ:

Հայտարարելով, որ աջակցում է կարգալույծ քահանային և հոկտեմբերի 26-ին մասնակցելու է նրա կողմից կազմակերպված պատարագին, հրամայելով ոստիկանության անգործությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու գործունեությանը խոչընդոտելու, նրա սեփականությունը հանդիսացող տաճարի տարածքը ներխուժելու օրինազանց գործողությունների նկատմամբ, սեփական ներկայությամբ օժանդակելով այս բոլոր ապօրինություններին, Նիկոլ Փաշինյանը կատարում է Քրեական օրենսգրքի 441-րդ, այն է «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» հոդվածով նախատեսված հանցանք:

Ստեղծելով և հրապարակելով ՀՀ քաղաքացիների մասնավոր կյանքին վերաբերող նյութերը, Փաշինյանը նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության» սկզբունքը:

Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանն ասում էր «Կառավարությունը ես եմ»: Այսօր, կատարելով բոլոր վերոհիշյալ գործողությունները և ապօրինի հանձնարարություններ տալով իրավապահ մարմիններին, Նիկոլ Փաշինյանն ասում է. «Օրենքը ես եմ»:

Փաշինյանի գործողություններով Հայաստանում, ըստ էության, դադարեցվել է Սահմանադրության և օրենքների գործողությունը, փոխարենը հաստատվել է Փաշինյանի կամայականության ռեժիմ:

Փաշինյանը հատել է բոլոր այն գծերն ու սահմանները, որոնցից այն կողմ ավարտվում են մեր քաղաքացիական ազատությունները և սկսվում է անձնական իշխանության տեռորը:

Սա թույլ տալ չենք կարող»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank