Վտանգված է Պետությունը, իսկ Հեղինակություններ չունենք. Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խորը ցավով եմ գրում այս փաստը։ Մեզանում չկան մեծանուն հայորդիներ՝ Մհեր Մկրտչյանը, Շիրազը, Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և այլոց պես մարդիկ, ովքեր իրենց խոսքով կարողանային կանգնեցնել, հաշտեցնել ու համախմբել մեզ՝ իրար դեմ անհաշտ պայքարի դուրս եկած հայերիս։

Հեղինակություններ չունենք։ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, ցավոք, հեղինակություններ չկարողացավ կերտել։
Բայց նաև պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ․ եթե այդ Մեծերը այսօր մեր կողքին լինեին, արդյո՞ք մենք կլսեինք նրանց։ Արդյո՞ք ունենք այն ներքին պատրաստակամությունը, որ մեզ ասված ճշմարտությունը ընդունենք ոչ թե վիրավորվածությամբ, այլ պատասխանատվությամբ։
Հայեր ջան, մեր Պետության անվտանգության հարցը լուծված չէ։ Պետք է մի պահ կանգ առնել, դադարեցնել իրար «ուտելու» անտանելի ավանդույթը։ Մի կողմ թողնել անձնականը, ամբիցիաները և կարճաժամկետ շահերը և խելքով մտածել՝ հասկանալու համար, թե ինչպես ենք լուծելու Հայաստանի անվտանգության խնդիրը։
Սա է մեր համազգային պարտքը։
Մհեր Ավետիսյան
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris