Մահացել է Գիսակ արքեպիսկոպոսը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 25-ին կյանքի 74-րդ տարում երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Գիսակ արքեպիսկոպոսի կենսագրականը
Ծնվել է 1951 թ., Հալեպ, Աիրիա։
Նախնական կրթությունը ստացել է Գամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում՝ 1956-1963 թթ․։
1963-1968 թթ. ուսանել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում:
1968 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971թ.-ին՝ կուսակրոն քահանա, իսկ 1975թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։
1975-1990թթ. եղել է Բուենոս Այրեսի (Արգենտինա) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ և Ս․ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի փոխտնօրեն:
1982-1987 թթ. ընդունվել և ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանը։
1990 թ.-ին ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան։
1990 թ.-ին ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։
1990-2022թթ. եղել է Արգենտինայի Հայոց թեմ առաջնորդ:
1996 թ.-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով ստացել է արքության պատիվ։
1998-2002թթ. ընտրվել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



