Միլիոն դոլար՝ դավաճանության դիմաց․ օլիգարխների ամուսնական պայմանագրերը
LIFEԵթե մի քանի տարի առաջ ամուսնական պայմանագրերը խիստ հզվադեպ հանդիպող երեւույթ էին, ապա այսօր, դա չափազանց տարածված երեւույթ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամն ու ամուսնալուծությունների օրեցօր ավելացող քանակը։ Ամուսնալուծությունից հետո ոչ մի ինտիմ Փաստաբաններն ասում են, որ նախկինում ամուսնական պայմանագիրը համարվում էր անարգանք ամուսինների հանդեպ։
Այսօր, սակայն, բոլորը դա նորմալ են ընդունում, հատկապես, եթե ամուսիններից մեկի կարողությունը միլիոնավոր դոլարներ է կազմում։ Ընդ որում, Եվրոպայում եւ Ամերիկայում ամուսնական պայմանագրում կարելի է նշել, օրինակ, թե կինը շաբաթը քանի անգամ է պարտավոր իր ամուսնական պարտքը կատարել։
«Ամենատարածված կետերից մեկը երեխայի հետ շփումն է հնարավոր ամուսնալուծությունից հետո։ Նրանք դեռ երեխա չունեն, բայց քիչ է մնում իրար ծեծեն՝ որոշելով, թե իրենց ապագա որդին որտեղ է սովորելու»,- պատմում են փաստաբանները։
Հետաքրքիր պահանջներից ամուսնական պայմանագրերի փաստաբանները հիշում են դեպք, երբ Ռուսաստանի բնակիչներից մեկը պահանջել է, որ ամուսնալուծության դեպքում կինը այլեւս ոչ մի տղամարդու հետ ինտիմ կապի մեջ չմտնի։
Փոխհատուցում՝ կապտուկների համար
Կանայք այսօր հաճախ ամուսնական պայմանագրում ցանկանում են նշել նվերների պահը, որպեսզի ամուսնալուծությունից հետո ամուսինը չկարողանա դրանք խլել։ Բացի այդ, ընդունված է տուգանքը՝ դավաճանության դիմաց։ Ամուսնական պայմանագրերից մեկում լուրջ թվեր են հնչել՝ մեկ միլիոն դոլար՝ յուրաքանչյուր դավաճանության դիմաց։ Որոշ կանայք եք փոխհատուցում են պահանջում՝ կապտուկների դիմաց։ Նրանք չգիտես ինչու, վստահ են լինում, որ ամուսինը անպայման ձեռք է բարձրացնելու իրենց վրա։
Աստղային ամուսնալուծություններ
Աստղերը նույնպես փորձում են իրենց ապահովագրել ամուսնական պայմանագրով։ Օրինակ, օլիմպիական չեմպիոնուհի Մարինա Անիսինան ամուսնու՝ Նիկիտա Ջագուրդայի հետ ամուսնանալիս պայմանագիր էր կնքել։ Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան նույնպես ամուսնական պայմանագիր էր կնքել 5-րդ ամուսնու հետ։ «Նման համաձայնագրերը պարտադիր են։ Մարդիկ են լինում, որ չնայած համատեղ կյանքին, հետո սկսում են անգամ երեխաների անկողինը խլել իրարից, էլ չեմ ասում տների ու մեքենաների մասին։ Այնպես որ, ամուսնական պայմանագիրն անչափ կարեւոր է»,- ասում է երգչուհին։



