Նաիրի Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը
SOCIETYՀոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Կիևյան 2Բ հասցեում հանդես կգամ մամուլի ասուլիսով, որը նվիրված է եկամուտների համատարած հայտարարագրմանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Օրեր առաջ ուղերձով դիմել էի ձեզ՝ նշելով, որ եկամուտների համատարած հայտարարագրմանը վերաբերող օրենքի ընդունումից և հրապարակումից հետո հանդես կգամ նոր ուղերձով և ասելիքով։
Ասուլիսի ընթացքում կպատասխանեմ ձեր բազմաթիվ հարցերին, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության ընդունումից հետո առաջացած տարընթերցումներին և երկիմաստություններին։ Հայ հասարակությանը կներկայացնեմ այս թեմայով մեր վերջնական դիրքորոշումն ու ուղերձը։
Այս պահին միայն հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք մեր արդար պայքարը, որին արդեն միացել է ավելի քան 700,000 քաղաքացի»,-գրել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



