«Ալ Նասրը» Ռոնալդուի հետ պարտվեց «Ալ Իթիհադին» եւ դուրս մնաց պայքարից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ալ Նասրը» 1:2 հաշվով պարտվեց «Ալ Իթիհադին» եւ դուրս մնաց պայքարից։
«Ալ Իթիհադի» գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ ալժիրցի կիսապաշտպան Ուսեմ Աուարը։
«Ալ Նասրից» աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Անժելո Գաբրիելը։
«Ալ Նասրի» մեկնարկային կազմում էր 40-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մեկ հարված կատարեց մրցակցի դարպասին։
«Ալ Իթիհադը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ալ Նասր» - «Ալ Իթիհադ»՝ 1:2 (տեսանյութ)
Անժելո Գաբրիել, 30 – Քարիմ Բենզեմա, 15, Ուսեմ Աուար, 45+2
Հեռացում՝ Ահմեդ Ալ-Ջուլայդան («Ալ Իթիհադ»), 49
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



