Արզումանյանը ավագի թևկապով խաղացել է «Նովի Պազար»-ի դեմ
SPORTԹուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ը ստուգողական խաղ է անցկացրել սերբական «Նովի Պազար»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շախտյոր»-ը հաղթել է 3-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ խաղին եւ կրել է թիմի ավագի թևկապը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ է Արզումանյանը «Շախտյոր»-ի կազմում հանդես գալիս թիմի ավագի դերում, առաջին անգամ նրան այդ դերը վստահվել էր փետրվարի 6-ին «Վորսկալայի» դեմ խաղում:
Արզումանյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Պերմի «Ամկար»-ին: Սպասվում է, որ «Շախտյոր»-ը մինչեւ տարեվերջ կվարձակալի հայ ֆուտբոլիստին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



