Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը
INTERNATIONAL NEWSԼորան Ֆաբիուսը թողնում Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա լրագրողներին հայտնել Է Նախարարների խորհրդի՝ փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած նիստի ավարտից հետո:
«Սա Նախարարների խորհրդի վերջին նիստն Էր, որին ես մասնակցեցի»,-ասել Է նա:
Ավելի վաղ BFM-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Լորան Ֆաբիուսն ասել Էր. «ԱԳՆ-ն ինձ համար լավ նախարարություն Է եղել: Ֆրանսիան կարող Է հպարտանալ կատարված աշխատանքով: Մասնավորապես, անցկացնելով կլիմայի փոփոխման հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը, մենք աշխարհի համար օգտակար շատ բան արեցինք»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆաբիուսի թեկնածությունն առաջադրել Է Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



