Հետաքրքիր և անսովոր փաստեր մարդու օրգանիզմի մասին
LIFEShabat.am-ը գրում է .
1.Մարդու մարմնում այնքան քլոր կա, որ այն կբավականացներ 5 լողավազան մաքրելու համար: Մարդկային մարմնի յուղի պարունակությունը բավական է 10 կտոր օճառ պատրաստելու համար, իսկ ֆոսֆորի պարունակությունը կբավականացներ 10 000 լուցկու գլխիկ պատրաստելու համար:
2.Մարդու օրգանիզմի կենսագործունեությունը հնարավոր է միայն 32-43 աստիճան Ցելսիուսի դեպքում:
3.Մեկ օրվա ընթացքում մարդու օրգանիզմն արտադրում է 1 լիտր թուք, 3 լիտր ստամոքսահյութ, 2 լիտր ենթաստամոքսային հյութ, 3,5 լիտր աղիքային հյութ և 1 լիտր մաղձ:
4.Մենակությունն ամենից ծանր է մարդու համար ժամը 20:00-ից 22:00-ն ընկած հատվածում:
5.Լյարդն ամենից արդյունավետ ալկոհոլը քայքայում է ժամը 18:00-ից 20:00 ընկած հատվածում:
6.Մարդու քաշին համապատասխան օրգանիզմի հեղուկի 6-8%-ի կորուստը մարդու մոտ կիսաուշագնաց վիճակ է առաջացնում, 10% -ը` հոլյուցինացիաներ, իսկ 12% հեղուկի կորուստը սրտի աշխատանքի խաթարման պատճառ կարող է դառնալ:
7.Ունքերի, թաթիչների մազերն ապրում են 3-4 ամիս, իսկ գլխի մազերը` 4-6 տարի:
8.Լացելու ժամանակ մարդու դեմքին աշխատում է 43 մկան, իսկ ծիծաղալու ժամանակ` ընդամենը 17 մկան: Այսպիսով` էներգետիկ պաշարի պահպանման համար ծիծաղելն ավելի շահավետ է:
1
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
4
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



