Ալիևի «մտքի թռիչքի» հակաթույնը միակն է. Մհեր Ավետիսյան
BLOGՀայեր ջան Ռուսաստանը դեռ ամբողջությամբ մեր տարածաշրջանից չի հեռացել, իսկ Ալիևն արդեն խոսում է Սևանի անվան փոփոխության մասին։ Պատկերացրեք՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը իրականում դուրս գա տարածաշրջանից։
Սա նշանակում է, որ մենք չպետք է մեր քաղաքական մտածողությունը փոխարինենք դատարկ կոչերով՝ օրինակ առաջարկելով ադրբեջանցիներին «վերադառնալ Ալթայ», թուրքերին՝ «դեպի իրենց պատմական հողերը», կամ ամերիկացիներին՝ «լքել մայրցամաքը» թող այնտեղ տեղաբնակները ապրեն։ Դրանք պարզապես հուզական արտահայտություններ են, ոչ թե քաղաքական լուծումներ։
Իրական խնդիրը այն է, որ մենք պետք է կարողանանք կառուցել մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ այդ անվտանգային ճարտարապետությունը պատմականորեն ձևավորվել է ռուսական անվտանգության հիման վրա, որի խորհրդանշական հիմքը Թուրքմենչայի պայմանագիրն է։
Եվ այստեղ հատկապես մեզ՝ հայերիս, ինչպես նաև վրացիների համար, կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի մնալը տարածաշրջանում եղել և մնում է անվտանգության կարևոր բաղադրիչ։ Եթե այդ ներկայությունը վերանա, ապա մենք կարող ենք մնալ մենակ՝ թուրքական աշխարհի ճնշման և վտանգի առաջ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



