Վերջին մեկ տարում սկսել եմ քիչ նվագել. Ռիտա Սարգսյանի բացառիկ հարցազրույցը
LIFEWnews.am-ը գրում է.
Կոմիտասի թանգարան-ինտիտուտն այսօր մեծ ձեռքբերում ունեցավ. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ «Փյունիկ» հիմնադրամը համագործակցաբար թանգարան-ինստիտուտին նվիրեցին ճապոնական Shigeru Kawai ապրանքանիշի ռոյալ։
Առաջինը նոր գործիքին նվագելու պատիվը վստահվեց ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանին։ Այնուհետեւ թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը։
Wnews.am-ին տված բացառիկ հարցազրույցում առաջին տիկինը կիսվեց համերգից իր տպավորություններով.
-Ես շատ ուրախ եմ, որ կա Կոմիտասի թանգարան-ինստիտուտը եւ ուրախ եմ, որ այս թանգարանում այսուհետ համերգներ են լինելու։ Երբ իմացա, որ թանգարան-ինստիտուտը ռոյալի կարիք ունի, դիմեցի պարոն Չեմբերջյանին եւ նա ինձ օգնեց այն ձեռք բերելու հարցում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



