Հայաստանում, իհարկե, սոցիալական արդարության կարիքը այլընտրանք չունի․ Մհեր Ավետիսյան
BLOGԱյսօր տեղի է ունեցել պատմական իրադարձություն աշխարհի ամենակապիտալիստական քաղաքներից մեկում՝ Նյու Յորքում․ քաղաքապետ է ընտրվել սոցիալիստ և կոմունիստի համբավ ունեցող Մամդանին։
Սա ցույց է տալիս, որ դասակարգերի պայքարը՝ այսպես ասած «հարուստների» ու «աղքատների», կամ ավելի ճիշտ՝ այն մարդկանց, ովքեր սոցիալական արդարություն են ուզում, աշխարհի բոլոր երկրներում նոր թափ է ստանում՝ և նույնիսկ կապիտալիստական Միացյալ Նահանգներում, և նույնիսկ կապիտալիստական Նյու Յորքում։
Սա նշանակում է, որ պետք է լուրջ վերաբերվել սոցիալական արդարության գաղափարին, քանզի մարդկանց մեծամասնությունը այլևս հոգնել է, որ հարստությունը կուտակվում է փոքր թվով մարդկանց ձեռքերում, և նրանք փորձում են ապրել շռայլ կյանքով և մարդկության մեծամասնությանը ցույց տալ, ստիպել, որ նրանք պետք է աշխատեն, նրանք պետք է չարչարվեն, նրանք պետք է վատ սնվեն, նրանց երեխաները պետք է լավ կրթություն և առողջապահություն չունենան, բայց մի փոքր խումբ մարդիկ պետք է շարունակեն ուղղակի վայելել մարդկության մեծամասնության աշխատանքի արդյունքները։
Իսկ Հայաստանում, իհարկե, սոցիալական արդարության կարիքը այլընտրանք չունի։
Մարդիկ ուզում են արդարություն, ուզում են, որ մարդը ապրի իր աշխատածով,
ոչ թե մի քանիսը անարդարության միջոցով շքեղ կյանք վարեն, իսկ մեծ մասը գոյատևի։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



