Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Դադարեցվել են բեռնափոխադրումները դեպի Հայաստան, թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ, ռուսները գրավել են Կարսը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:

1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:

1877– ռուս-թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Կարսը:

1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:

1920 – հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:

1921 – Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, Ախալ քալաքն ու նրա գավառը անցել են Վրաստանին:

1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):

1961 – վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:

2006 – Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անունով և սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:

2007 – Շրի Լանկայի Գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգի:

2012 – Փոթիի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում դադարեցվել են բեռնափոխադրումները Հայաստան:

2019 – ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը, ինչի պատճառը նախարարության մի շարք որոշումներն են, մասնավորապես այն, որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:

ԱՇԽԱՐՀ

1772 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել խոշոր ծովամարտ:

1814 – ծնվել է երաժշտական գործիքներ ստեղծող բելգիացի Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսոֆոնը:

1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:

1860 – Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:

1851 – ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն՝ Dow Jones & Co ընկերության համահիմնադիրը և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակը:

1861 – ծնվել է կանադացի մարզիչ, բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1869 – տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:

1887– հիմնադրվել է շոտլանդական «Սելթիկ» ֆուտբոլային ակումբը:

1893 – վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Չայկովսկին:

1913 – Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա Գանդին:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը, գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ, վերագրավել են Կիևը:

1967 – ԽՍՀՄ-ում շահագործման է հանձնվել ստորջրյա հրթիռային առաջին սուզանավը:

1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:

1995 – լույս է տեսել «Queen» խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:

2004 – Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:

2012 – Բարաք Օբաման երկրորդ անգամ է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ:

2020 – վախճանվել է ռուս խորհրդային գրող–երգիծաբան, հեռուստահաղորդավար և դերասան Միխայիլ Ժվանեցկին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan