«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում իրականացվող մրցույթում իր ակտիվ ներգրավվածությունն է ունենալու «Հայաստան- Արցախ» ՀԵՄ-ը
SOCIETYԼիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ երիտասարդներ,
սիրով տեղեկացնում եմ, որ օրեր առաջ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում իրականացվող մրցույթում իր ակտիվ ներգրավվածությունն է ունենալու «Հայաստան- Արցախ» ՀԵՄ-ը։
Շատ կարևոր է նման ծրագրերում երիտասարդների ակտիվ մասնակցությունը, քանի որ մեր երկրի ապագան բացառապես երիտասարդների ձեռքերում է եւ հենց մասնակցությամբ պետք է գտնվեն խնդիրների լուծումները։ Մեր երիտասարդներից շատերը մի քանի անվանակարգերում մասնակցելու են մրցույթին, ինչի համար շատ ուրախ եմ։
Իմ բոլոր ընկերներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ու իրենց հայտերն ուղարկել։
Հաճելի կլինի տեսնել հաստկապես Արցախի երիտասարդների ակտիվությունը։
Հայտարարված մրցույթը խթան է հանդիսանալու երիտասարդների ունեցած գիտելիքի եւ փորձի ռեալիզացման եւ ի նպաստ մեր երկրի օգտագործմանը։
Մրցույթին կարող եք մասնակցել հետևյալ անվանակարգերում․
1. Երիտասարդների ուսման հնարավորությունների բարելավում
2. Երիտասարդների աշխատանքի ապահովման խնդիրը
3. Ի՞նչ անել, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում
4. Ի՞նչ անել, որպեսզի հեռացած երիտասարդները վերադառնան Հայաստան
5. Առողջ սերունդ. Ինչպե՞ս մասսայականացնել սպորտը երիտասարդության շրջանում
6. Պայքար թմրամոլության դեմ
Հայտը ներկայացնել հետևյալ ձևաչափով.
• Խնդրի համառոտ նկարագրում
• Լուծումների կոնկրետ քայլեր
• Առաջարկներ
Լավագույն առաջարկների համար նախատեսված են խոշոր դրամական պարգևներ։ Հայտերը մինչև նոյեմբերի 16-ը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Արգիշտի 9 հասցեում գտնվող գրասենյակ։ Հեռ․ 010-600-601
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



