Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Գրիգորյանը Մոսկվայում ելույթ է ունեցել խաղաղության ու «Թրամփի ուղու» մասին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը։

ԱԽ գրասենյակը հրապարակել է Արմեն Գրիգորյանի ելույթը.  

«Հարգելի գործընկերներ,

Հարգելի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, և մասնավորապես Սերգեյ Կուժուգետովիչին, այս կարևոր նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, որի նպատակն է քննարկել մեր տարածաշրջանի և ԱՊՀ ամբողջ տարածքի անվտանգության, կայունության և զարգացման ապագային առնչվող հիմնարար հարցերը։

Անկախ Պետությունների Համագործակցությունը արդեն ավելի քան երեք տասնամյակ հանդիսանում է մեր երկրների միջև երկխոսության, համագործակցության և փոխօգնության կարևոր հարթակ։ Այս տարիների ընթացքում ԱՊՀ-ն զգալի դեր է խաղացել փոխըմբռնման ամրապնդման, անվտանգության ոլորտում ջանքերի համակարգման, ինչպես նաև տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացման գործում։ Ժամանակակից մարտահրավերների և արագ փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում մեր տարածաշրջանների առջև կանգնած են կայունության ապահովման, վստահության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խնդիրներ։ Այս առումով, ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումները հնարավորություն են տալիս մշակել ռազմավարական մոտեցումներ, որոնք ուղղված են մեր ժողովուրդների շահերի պաշտպանությանը և մեր պետությունների զարգացման ապահովմանը։

Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող երկխոսությունը՝ որպես անվտանգության, փոխկապակցվածության և կայուն զարգացման հարցերի քննարկման համար կարևոր  հարթակ։ Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս մշակել ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված են խաղաղության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև այն խնդիրների լուծմանը, որոնք պահանջում են հավաքական մոտեցում և փոխըմբռնում։

Հարավային Կովկասի տարածաշրջանը, անկասկած, ապրում է կարևոր փոփոխությունների շրջան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային և մտածելակերպի մակարդակներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել այն պատմական նշանակության իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, որտեղ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, և այժմ մենք աշխատում ենք  Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Ինստիտուցիոնալացման բաղադրիչներից մեկը երկու երկրների կողմից «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն ու վավերացումն է։ Մյուս կարևոր բաղադրիչը հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որը կստեղծի տնտեսական փոխկախվածություն տարածաշրջանում և, իր հերթին, կնպաստի խաղաղության ամրապնդմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ձգտումը հաստատող համատեղ հռչակագրի ստորագրումը դարձավ կարևոր հանգրվան մեր երկար սպասված խաղաղությանը հասնելու ճանապարհին։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը, նույնպես առանցքային դեր է խաղացել այսօրվա գործընթացի հիմքերի ձևավորման գործում։ Դրա հիման վրա մենք շարունակում ենք կառուցել մեր համագործակցությունը։ Կարևոր է ընդգծել, որ նաև արդի համատեքստում մենք պետք է հիմնվենք այս բազային սկզբունքների վրա, ինչպես և անում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Այսօր, երբ Հարավային Կովկասը աստիճանաբար ազատվում է ռազմական հակամարտությունների ծանր ժառանգությունից և անցնում է շահերի բախման տրամաբանությունից դեպի համագործակցության տրամաբանություն, բացվում են նոր հորիզոններ խաղաղ և կայուն զարգացման համար։

Կցանկանայի հատկապես ընդգծել Վաշինգտոնի համաձայնագրի շրջանակում հաղորդակցությունների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև TRIPP ծրագիրը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Ներկայում Հայաստանը ակտիվորեն քննարկում է TRIPP ծրագրի մանրամասները ԱՄՆ-ի հետ, և մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների իրականացմանը։

Այս նախագիծն իր մասշտաբներով և նշանակությամբ եզակի է, քանի որ այն ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, երբ տրանսպորտային և հաղորդակցական ուղիները կօգտագործվեն ոչ թե որպես մրցակցության գործիքներ, այլ որպես 

համագործակցության և փոխադարձ բարգավաճման միջավայր։ Մենք այս քայլում տեսնում ենք ոչ միայն դրական դինամիկա ենթակառուցվածքների ոլորտում, այլև հումանիտար կապերի և փոխվստահության զարգացման գործում։ Այս գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեկը տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումն է, ինչը պարզապես ենթակառուցվածքային խնդիր չէ, այլ ռազմավարական քայլ՝ կայուն և երկարաժամկետ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սա հատկապես կարևոր է նրանով, որ Հայաստանը և հարևան երկրներն ունեն զարգացման մեծ ներուժ, և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը մեզ հնարավորություն է տալիս հասնելու ավելիին, քան պարզապես տրանսպորտային հաղորդակցության բարելավումն է:

Մենք տեսնում ենք, որ այս նոր փուլում ամենակարևոր գործոններից մեկը դառնում է բոլոր կողմերի ներառականությունը։

TRIPP ծրագրի շրջանակում մենք ձգտում ենք ստեղծել իրական համագործակցության և փոխշահավետության միջավայր։ Այս ծրագիրը նպատակ ունի ձևավորել կապեր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ԱՊՀ այլ երկրների հետ՝ ապահովելով հայկական տրանսպորտային ուղիների ինտեգրումն ավելի լայն ցանցերում, ներառյալ Եվրասիական տարածքում։ Սա բացում է նոր հնարավորություններ առևտրի, լոգիստիկայի և մարդկանց տեղաշարժի համար՝ միաժամանակ նպաստելով փոխկախվածության ամրապնդմանը, ինչը, իր հերթին, կարևոր գործոն է անվտանգության ապահովման գործում։

Օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվում են աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ Այսպես, հոկտեմբերի 21-22-ին Երևանում տեղի ունեցավ ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակության այց, որի նպատակն էր ակտիվացնել երկու հասարակությունների միջև շփումները։ Մենք 

համոզված ենք, որ նմանատիպ փոխայցերը պետք է շարունակվեն և ներառեն նոր շերտեր, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը։

Այսպիսով, հաղորդակցությունների ապաշրջափակումը և նման ծրագրերը՝ ինչպիսիք են TRIPP-ը, մարդկային կապերի զարգացումը, երկխոսության ակտիվացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացումը հիմնական տարրեր են, որոնք դարձնում են կայունությունն անշրջելի և ձևավորում են ողջ տարածաշրջանի բարգավաճման հիմքը։ Մենք բաց ենք երկխոսության համար, պատրաստ ենք աշխատել փոխադարձ հարգանքի ոգով և ձգտում ենք, որպեսզի մեր համագործակցությունը ոչ միայն բերի կոնկրետ արդյունքներ, այլ նաև դառնա օրինակ այլ տարածաշրջանների համար, որոնք դեռ պետք է անցնեն նման ճանապարհով։

Համոզված եմ, որ այսօրվա նիստը կլինի կարևոր քայլ՝ ավելի խաղաղ, փոխկապակցված և անվտանգ տարածաշրջան ստեղծելու ճանապարհին, որը կծառայի ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր ժողովուրդների և պետությունների բարօրությանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank