Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Նա իր հոդվածում, մասնավորապես, գրել է. «Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է:

Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք ունենք պատմական հնարավորություն՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումը։

Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Իրականում, ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի, խոչընդոտում է Դոնալդ Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան Խաղաղության մրցանակ՝ հրաժարվելով ազատ արձակել հայ գերիներին և հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։

Ալիևի գործողությունները հակասում են Թրամփի ներքաշած և պաշտպանած քաղաքականությանը:

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերահաստատեցին Ամերիկայի հանձնառությունը՝ պաշտպանելու Հայաստանին ադրբեջանական սպառնալիքներից։ Թեև համաձայնագրում գերիների հարցը բացահայտ կերպով չի հիշատակվել, այնուամենայնիվ, օվալաձև աշխատասենյակում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Թրամփը հրապարակավ հայտարարեց, որ հանձնառու է ազատ արձակել «Բաքվում բանտարկված քրիստոնյաներին»: Նա ավելացրեց, որ եթե ինքը խնդրի նախագահ Ալիևին ազատ արձակել նրանց, «Ալիևը չի մերժի»:

2025 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ուղղված նամակում հաստատեց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է խրախուսել երկու կողմերին էլ, որ թույլ տրվի  կայուն խաղաղության շրջանակներում իրականացվի էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Միևնույն ժամանակ, Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը «արժանի է մրցանակին» և կառաջադրի նրան։ Սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ պատանդներին և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ էթնիկ զտում իրականացնելով ողջ հայ բնակչությանը՝ իրենց նախնիների հողերում: 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը զգուշացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ ցեղասպանության վտանգի մասին:

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) կոչ արեց Ադրբեջանին ապահովել, որ «մնալու ցանկություն ունեցող անձինք ազատվեն ուժի կամ սպառնալիքի կիրառումից, որը կարող է նրանց հանգեցնել փախուստի»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն»:

Նախագահ Ալիևը համառորեն թաքցնում է հանցագործությունները։ Անցյալ տարի՝ COP 29-ի քարոզարշավի ժամանակ, 120 երկրներից 6500 հայերի միասնականության շնորհիվ բացահայտվեց Ալիևի փորձը՝ իր գագաթնաժողովը «Խաղաղության COP» անվանելու՝ միաժամանակ ժխտելով առկա հանցագործությունները։ Ճշմարտությունը բացահայտելու մեր համատեղ ջանքերը փոխեցին պատմության ընթացքը. արևմտյան առաջնորդների մեծ մասը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, իսկ Ալիևնը բացման խոսքում հրապարակավ բողոքեց մեր քարոզարշավից:

Այժմ մենք պետք է նորից գործենք և համախմբենք ամբողջ աշխարհի հայերին:

Ես առաջարկում եմ գործարկել նոր համաշխարհային արշավ՝ խաղաղության, ճշմարտության և արդարության համար՝ կենտրոնանալով մեկ հստակ հաղորդագրության վրա։

Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան Խաղաղության մրցանակին, նա պետք է․

  1. Ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։
  2. Կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և դուրս բերի իր զորքերը։
  3. Ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։

Դուք կարող եք աջակցել կամ հակադրվել Թրամփի թեկնածությանը, բայց այս արշավը անխուսափելիորեն կբացահայտի Ալիևի իրական նպատակը։

Միայն Ալիևը կարող է ստեղծել այդ հնարավորությունը, որ Նոբելյան կոմիտեն գնահատի Թրամփի դերը դարավոր հակամարտության ավարտի գործում:

Միցաի՛ր արշավին

Եկեք համախմբվենք՝ օգտագործելով հետևյալ երեք հեշթեգերը՝

#NobelPeacePrize

#FreeArmenianHostages

#RespectNagornoKarabakhRights

Օգտագործեք սրանք՝ ձեր ձայնը, մտքերն ունվիրումը ճշմարտության ու խաղաղության հանդեպ արտահայտելու համար։ Քննարկեք, հրապարակեք և ակտիվ մասնակցեք ամեն օր՝ մինչև հունվարի վերջը։ Յուրաքանչյուր հայի ձայն կարևոր է։

Արշավի ընթացքում մենք՝

  • Կբացահայտենք, թե ինչպես է գործում Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրման գործընթացը։
  • Կուսումնասիրենք նախադեպերը՝ Քիսինջերից մինչև Բեգին և Արաֆատ։
  • Կվերլուծենք Թրամփի 2025 թվականի առաջադրումը, որը ներկայացրել է իրավունքի պրոֆեսոր Անատ Ալոն-Բեքը։
  • Կներգրավենք Թրամփի կողմնակիցներին և քննադատներին։
  • Կխորհրդակցեք թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող ավելի քան 45 հայ գործիչների հետ։
  • Կկիսվենք Նոբելյան փորձագետների մտքերով։
  • Կտրամադրենք թարմացումներ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության բանակցությունների վերաբերյալ։
  • Կհետևենք ԵՄ դիրքորոշումներին
  • Կհետևենք Բաքվում պատանդների դեմ իրականացվող դատավարություններին։
  • Կհղենք հարցումներ ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին և հատուկ զեկուցողներին:

Միասին մենք կարող ենք իրազեկությունը վերածել գործողության, իսկ գործողությունը՝ արդյունքների»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME