Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Վարդան Ղուկասյանին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություններն ամբողջությամբ ավարտելու. Փաստաբան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Թեև մի քանի օր է, ինչ որևէ իրավասու մարմին չի արձագանքել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանների կողմից ուղարկված դիմումներին, սակայն ստորև կներկայացվի և կհիմնավորվի, թե ինչու՞ մասնագիտական առումով Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելն ակնհայտ ոչ իրավաչափ է թե’ ներպետական, թե’ միջազգային չափորոշիչների տեսանկյունից։

  1. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
  2. Թե’ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ, թե’ դատական նիստի ընթացքում, թե’ դատարանի որոշմամբ հերքվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը։
  3. 2025 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանական խումբը ստացել է նույն օրով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ով թվագրված վարույթն իրականացնող մարմնի որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների՝ բացակայելու արգելքի հետ համակցված պաշտոնավարման կասեցում կիրառելու վերաբերյալ։

Ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի, այնպես էլ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գոյություն ունի կալանք և դրան այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներ։ Այլընտրանքային խափանման միջոցները երբևէ չեն կարող համակցվել բացառիկ խափանման միջոց համարվող կալանքի հետ։ Այդ պատճառով են դրանք համարվում ԱՅԼԸՆՏՐԱՆՔ (օրինակ՝ չի կարող անձի նկատմամբ միաժամանակ կիրառվել կալանք և տնային կալանք)։ Այլընտրանքային ցանկացած խափանման միջոցի կամ միջոցների համակցված կիրառման դեպքում անձի նկատմամբ կալանավորումը ենթակա է անհապաղ վերացման, այն բացառում է կալանավորումը։

Թե’ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (տե’ս Idalov v. Russia, Shabani v. Switzerland), թե’ ՄԱԿ-ի Կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի կարծիքների (տե’ս A/HRC/WGAD/2017/1, A/HRC/WGAD/2018/74 և այլն) համաձայն՝ կալանավորումը պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort), երբ այլընտրանքային խափանման միջոցներով հնարավոր չէ հասնել հետապնդվող նպատակին։ Ըստ այդմ, եթե կիրառվում են այլընտրանքային միջոցներ, կալանավորումը դադարում է որպես վերջին միջոց լինել իրավաչափ։

Հակառակ մոտեցումն ուղիղ ճանապարհ է դեպի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման արձանագրում։

Այս ամենին նաև երեկ գումարվեց այն, որ առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ պայմանավորված Վարդան Ղուկասյանը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, առանց հետազոտություններն ամբողջությամբ ավարտելու արդեն ետ է տեղափոխվել ՔԿՀ։ Նրա առողջական վիճակը ժամանակին ևս պատշաճ իրավական գնահատման չէր ենթարկվել դատարանի կողմից ամենից ծանր՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս։

2025 թվականի հոկտեմբերի 21-ից Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազատության իրավունքի սահմանափակումն իրավական առումով ակնհայտ ոչ իրավաչափ է, նա պետք է անհապաղ ազատ արձակվի իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների ուժով»։

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank