Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մենք երկար-բարակ հանդիպումներ, սրտաճմլիկ պատմություն չենք ունեցել: Մեր հարևանի տղայի հրամանատարն էր, նա ծառայում էր Ջրականում։ Արմենն իր զինվորին ուղեկցել էր ծնողների մոտ։ Իր զինվորի մայրիկն էլ հարցրել էր՝ ինչո՞ւ չես ամուսնանում, Արմեն ջան։ Արձագանքել էր, թե լավ աղջիկ չկա։ Նա իմ մասին էր պատմել, ասել՝ շատ լավ աղջիկ է, բարձրագույն կրթությամբ։ Ինձ հարևանի տուն կանչեցին ուրիշ հարցով, իրեն ընդհանրապես չեմ նկատել։ Հաջորդ օրը եկան մեր տուն, անգամ զարմացա, որ նա մեր հարևանուհու տանն է եղել, բայց ես իրեն չեմ տեսել։ Մայրիկի հետ էին եկել, առաջարկեց հանդիպել, ասաց, որ հավանել է ինձ։ Հանդիպեցինք, զրուցեցինք։ Արմենը ծայրահեղ ճշտախոս ու բարի մարդ էր, ու այդ չափից դուրս ազնվությունն ինձ շատ էր ոգևորում։ Սիրեցի իր այդ ազնվությունը։ Ինձ գրավեց այն, որ ես գործ ունեմ մարդու հետ, ով չի վախենում ցանկացած դեպքում ճիշտն ասելուց։ Ընդամենն ինը տարի ենք միասին ապրել, բայց այդ ընթացքում ապրել ենք մի ամբողջ կյանք, երևի անգամ մի տասը կյանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անահիտը՝ Արմենի կինը։ Անահիտը պատմում է՝ առանց ավելորդությունների նշանվեցին, հետո ամուսնացան. «2011 թվականին ստեղծվեց մեր ընտանիքը, ծնվեցին մեր որդին ու դուստրը»։

Արմենը ծնունդով Արագածոտնի մարզի Կոշ գյուղից է։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Արմենը Զինված ուժերում ծառայել է 19 տարի, մի քանի ամիս էր մնացել, որ պետք է թոշակի անցներ։ «Նա Ջրականում էր ծառայում, երբ ընտանիք կազմեցինք, տեղափոխվեց Վանաձոր։ Ասաց՝ չի ուզում, որ ես տեղափոխվեմ Ջրական։ Բայց եթե մնար այնտեղ, ավելի բարձր պաշտոն կունենար. հանուն ինձ, մեր ընտանիքի գնաց այդ զոհողությանը։ Իր համար կարևոր էր իր ծառայությունը, աշխատանքը, բայց այդ պահին նա առաջնահերթությունը տվեց մեր ընտանիքին։ Մեկ տարի Վանաձորում ծառայելուց հետո հայտարարեց, որ «ասֆալտի սպա» չի. «Ինձ ձգում են դիրքերը»։ Ութ տարի ծառայել էր Ջրականում»։ Ընտանիքը տեղափոխվում է Տավուշի մարզ՝ Շամշադին։ «Յոթ տարի էլ այնտեղ ծառայեց։ Մեր աղջիկն այնտեղ ծնվեց»։

Անահիտն ասում է՝ ամուսնուն հետաքրքիր չէին պաշտոնները, կոչումները։ «Իրեն անընդհատ ասում էին՝ գնա վերապատրաստման։ Այնքան լավ էր քարտեզներ գծում։ Բայց նա միշտ արձագանքում էր. «Ինձ սահմանն ու դիրքերն են պետք։ Սպան կոչումով սպա չի դառնում»։ Այդ սկզբունքով նա ծառայեց մինչև վերջ։ Խիստ հրամանատար էր, բայց նաև անսահման նվիրված էր իր գործին։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է բազմաթիվ խրախուսանքներով, պատվոգրերով»։

Ամուսնու մասին խոսելիս նշում է՝ հրաշալի զավակ էր և ամուսին։ «Հրաշալի զավակ էր, լավ ամուսին ու հայր, նույնպիսի զինակից ընկեր։ Անսահման բարի էր, ես այդպիսի բարություն չէի տեսել։ Հիմա այդպիսին մեր տղան է։ Արմենն ինձ միշտ ասում էր՝ սովորիր ուժեղ լինել, «կյանքում մեռնել կա»։ Միշտ լսել եմ դա իրենից. «Ամեն անգամ քո կողքին չեմ լինի, որ քեզ պաշտպանեմ, Անահի՛տ, սովորիր ուժեղ լինել»։ Հպարտանում էր, որ հենց ես եմ իր կողքին։ Միշտ ասում էր. «Այնքան հպարտ եմ, որ իմ երեխաների մայրը բանիմաց է, խելացի»։ Ամեն տեղ մեծարում էր ինձ, հպարտանում ինձանով»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նա Տավուշի դիրքերում էր, երբ պատերազմն սկսվեց։ Մենք Ապրիլ յան, նաև Հուլիսյան պատերազմներ ենք տեսել։ Այդ օրերին էլ իր կողքին եմ եղել։ Ասում էր՝ համառ ես, գնա, բայց ես արձագանքում էի՝ ցավ կապրեմ, եթե շրջվես ու տեսնես, որ թիկունքից առաջին փախչողը ես եմ։ Պատերազմի թեժ օրերն էին, դիրքերից իջավ ու մեկնեց Արցախ։ Իրեն ասացին՝ հրամանատար ես, այստեղ ես պետք, բայց նա որոշումը չփոխեց։

Հոկտեմբերի 13-ն էր։ Խնդրեցինք իրեն չմեկնել։ Ասացի՝ ով գնում է, հետ չի գալիս։ Արձագանքեց՝ իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես գնում եմ հետ գալու համար։ Տղաս էլ խնդրեց չգնալ, նստեցրեց նրան բազմոցին ու ասաց. «Տղա՛ս, ես այսօր գնում եմ, որ դու վաղը չգնաս։ Երդում եմ տվել, որ պետք է ծառայեմ հայրենիքիս ու վերջ»։ Տղաս շատ երկար ժամանակ անհաշտ էր հայրիկի որոշման հետ, բայց, ի վերջո, ընդունեց այն»։ Հոկտեմբերի 13-ին «բայրաքթարի» հարվածից Արմենն անմահանում է Քարվաճառում։ Նոյեմբերի 7-ին է Արմենը տուն «վերադարձել»։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության արդյունքում։

Ապրելու ուժի մասին։ «Ուժն, իհարկե, երեխաներիցս է գալիս։ Ինձ ասում են՝ ուժեղ կին ես, այդքան կամքի ուժ որտեղի՞ց, արձագանքում եմ՝ երևի Արմենից։ Ամեն անգամ ցանկացած բան անելուց առաջ մտածում եմ՝ մի օր Արմենին տեսնելու եմ, չեմ ուզում իր դիմաց գլխիկոր կանգնել։ Եթե ժամանակը հետ տային, այս բոլոր դժվարությունները կհաղթահարեի, թեկուզ այդ ինը տարին իր հետ ապրելու համար։ Դա մի ամբողջ կյանք էր։ Միայն ափսոսում եմ, որ այս ամենն այսքան կարճ տևեց, վայրկյանի նման անցան տարիները։ Կարծես կանխազգացում ունենար, ասում էր՝ եթե ես չլինեմ, երեխեքիս պատվով կմեծացնես։

Մեր տղան զբաղվում է կարատեով, պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել տարաբնույթ առաջնություններում։ Եվրոպայի, Կովկասի առաջնությունների չեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Օրինակելի աշակերտ է, չափված-ձևված երիտասարդ է մեծանում, իր հայրիկի արժանի զավակ։ Իրեն միշտ ասել եմ՝ հայրիկդ սահմանին դրոշը բարձր պահեց, դու նույն դրոշը փորձիր բարձր պահել օտար երկրներում։ Իմ երեխաներին մեծացնում եմ որպես իրենց հայրիկի արժանի զավակներ»։

Զրույցի ժամանակ Անահիտը նաև ասում է. «Ինձ պետք չէին դրամական փոխհատուցումներ և մնացյալը, ինձ պետք էր այն հողը, որի վրա Արմենի արյունը կա։ Նա գնաց հանուն այդ հողի։ Այսօր ես մեծ հավատ ունեմ, որ մի օր հետ կբերեն այն հողը, որի վրա ամուսնուս արյունն է»։

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank