Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի Զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Հայաստանի և Հունաստանի սերտ բարեկամությունը ունի խոր պատմական արմատներ, և Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու երկրների միջև երկարամյա համագործակցությունը։ Այսօր մենք շարունակում ենք ամրապնդել այս կապերը նոր, գործնական գործընկերությունների միջոցով՝ հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ է, այլև մշակութային փոխըմբռնման և մեր ժողովուրդների բարեկամության կամուրջ», - նշել է Գևորգ Պապոյանը։
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Երկուստեք կարևորվել է փոխգործակցության ակտիվացումը զբոսաշրջության ոլորտում գործող միջազգային տարբեր հարթակներում, ինչը կնպաստի երկու երկրների զբոսաշրջային ուղղությունների ճանաչելիության բարձրացմանն ու նոր ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ նախաձեռնությունների իրագործումը նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի աճին ու Հայաստնի և Հունաստանի միջև բարեկամական կապերի հետագա խորացմանը։
Նախարար Գևորգ Պապոյանը Օլգա Կեֆալոյանիին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի զբոսաշրջային ներուժին։
Օլգա Կեֆալոյանիին սիրով ընդունել է հրավերը․ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր (MOU)՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդմանը։
Այցը նախատեսված է այս տարեվերջին կամ հաջորդի սկզբին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram
5
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...



