Որսորդական հրացանով երկու անգամ կրակել է հարեւանի ուղղությամբ
SOCIETYՕրերս Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, իր բնակարանին կից տնամերձ հողամասում ոռոգում կատարելու ընթացքում, վիճաբանության ժամանակ, համագյուղացի՝ 1970 թ. ծնված Հայկարամ Խ.-ն, որսորդական հրացանով մոտ 80 մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է իր ուղղությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Հայկարամ Խ.-ին եւ որսորդական հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



