Դպրոցական սիրո հետքերով․ ով է հաղորդավար Իվան Ուրգանտի կինը (լուսանկարներ)
LIFEՌուս հայտնի հաղորդավար, դերասան Իվան Ուրգանտը անձնական կյանքը առանձնապես գաղտնի չի պահում, թեեւ շատ լուսանկարներ էլ չի հրապարակում։ Ուրգանտն առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում, սակայն երկու տարի անց բաժանվել է։
Հետագայում նա 5 տարի ապրել է հայ հաղորդավարուհի Տատյանա Գեւորգյանի հետ, սակայն նրանք ի վերջո բաժանվեցին։ Այսօր Իվան Ուրգանտը ամուսնացած է եւ երկու դուստր ունի։ Նրա կինը Նատալյա Կիկնաձեն է։
Նրանք երկու դուստր ունեն՝ Նինան եւ Վալերիան։ Նատալյան եւ Իվանը ծանոթ են դեռ դպրոցից, նույն դասարանում են սովորել։ Իվանը այն ժամանակ սիրահարված է եղել Նատալյային, սակայն վերջինը նրան ուշադրություն չի դարձրել։ Եւ միայն երկար տարիներ անց, հանկարծ պատահական հանդիպելով հարազատ Սանկտ-Պետերբուրգում, հասկացան, որ սիրում են իրար։
Ընդ որում, այն ժամանակ Նատալյան ամուսնացած էր եւ երկու երեխա ուներ։ 2 տարի զույգը գաղտնի հանդիպել է, սակայն հետո Նատալյան ամուսնալուծվել է, եւ զույգը ամուսնացել է։ Այսօր Նատալյայի որդին հոր հետ է ապրում, դուստրը՝ իր եւ Իվանի հետ։











