Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Գույների կապը մեր բնավորության հետ

LIFE

Ծանոթության ժամանակ շատերը հետաքրքրվում են դիմացինի նախընտրած գույնով: Սա արվում է ոչ միայն զրույցը պահպանելու համար, այլև՝ իմանալու, թե ինչ բնավորության գծեր ունի զրուցակիցը: Հոգեբանները պնդում են, որ մեր սիրելի գույնը համապատասխանում է մեր բնավորությանը: takprosto կայքը ներկայացրել է գունային բազմազանությունն ու դրանց կապը մեր բնավորության հետ:

Սպիտակ- Մաքրության և կատարելության խորհրդանիշն է: Հիմնականում այս գույնն ընտրում են կոկիկ և անկեղծ մարդիկ:

Սև- Ամերիկացի հոգեբան Բերնարդո Տիրադոն պնդում է, որ սև գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ գաղտնիք ունեն: Հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ներսում՝ անհնար է: Հիմնականում նրանք հեռավորություն են պահպանում: Այս մարդիկ նաև էլեգանտ են և լավ ճաշակ ունեն:

Կապույտ- Եթե ձեր սիրելի գույնը կապույտն է, ապա դուք գնահատում եք հարաբերություններում ներդաշնակությունը: Կապույտ գույնը սիրում են հավատարիմ մարդիկ: Ցավոք, նրանք դժվարությամբ են ազատվում կարծրատիպերից: Սակայն նրանք ամեն ինչ մեծ պատասխանատվությամբ են անում և հետևում են իրենց լեզվին:

Կանաչ- Հոգեբանները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր նախապատվություն են տալիս կանաչ գույնին, ակտիվ են և շփվող: Նրանք ազատ հարմարվում են փոփոխություններին և հազվադեպ են փողային խնդիրներ ունենում: Նրանք նաև առաջնորդվում են տրամաբանությամբ, իսկ սկսած գործը երբեք կիսատ չեն թողնում:

Նարնջագույն- Ֆրենկ Սինատրայի սիրելի գույնը հենց նարնջագույնն էր: Երգիչը կարծում էր, որ սա ամենաերջանիկ գույնն է: Ինչ-որ չափով նա իրավացի էր: Հոգեբան Բեթի Վուդն ասում է, որ այս գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր ակտիվ կյանք են վարում: Նրանք հաճախ սիրում են ողբերգություն դարձնել ամեն ինչ, սակայն սա տևում է ընդամենը մեկ րոպե: Այս մարդիկ սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

Վարդագույն- Հաճախ վարդագույնը նախընտրում են այն կանայք, որոնք նուրբ և փափուկ բնավորություն ունեն: Նրանք աջակցության կարիք ունեն: Այս գույնը գերադասողները հաճախ լավ ծնողներ են դառնում:

Մանուշակագույն- Եթե արվեստագետ մարդ եք, ապա այս գույնը ձերն է: Այս գույնը նաև խոսում է մարդու նպատակասլացության և չհնազանդվելու ցանկության մասին: Մանուշակագույնի սիրահարները լավ ընկերներ են, և նրանց վրա կարող եք հույս դնել յուրաքանչյուր պահի:

Շագանակագույն- Ոչ բոլորն են նախընտրություն տալիս այս գույնին: Սակայն նրանք, ովքեր սիրում են այս գույնը, աշխատասեր են, համբերատար, ունեն նուրբ հոգի և հումորի զգացում:

Կարմիր- Այս գույնը նախընտրում են կրքոտ մարդիկ, ովքեր սիրում են արկածներ: Հաճախ այս մարդիկ բռնկուն են լինում, սակայն վիրավորվածությունը շատ շուտ է անցնում: Կարմիր գույնը սիրող մարդկանց հետ երբեք չեք ձանձրանա: Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակն ու իրականացնում երազանքները:

Մոխրագույն- Եթե սիրում եք մոխրագույնը, ապա «պաշտպանություն» և «հուսալիություն» բառերը ձեզ համար են: Չեք սիրում վիճել: Ձեզ դուր է գալիս երբեմն մենակ մնալ, և դրանից դուք չեք ձանձրանում:

Դեղին- Հոգեբանները պնդում են, որ այս գույնը նախընտրողներն ունեն լայն մտահորիզոն և վառ երևակայություն: Հաճախ նրանք պերֆեկցիոնիստներ են և սիրում են, երբ ամեն ինչ իր տեղում է: Հումորի զգացումը հենց այն հատկանիշն է, որով տարբերվում են դեղինի սիրահարները: Նրանք օրիգինալ են:

Երբ որևէ մեկին դուր են գալիս տարբեր գույներ, դա խոսում է այն մասին, որ մարդը տարբեր է լինում և փոփոխվում է՝ կախված իրավիճակից:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank