«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք Չալաբյան
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանգստյան օրերին, շարունակելով իրականացնել մեր երկրի տարածքում «ՀայաՔվե» ներկայությունը ընդլայնելու և նրա ծրագրերը մեր քաղաքացիներին հասանելի դարձնելու մեր հանձնառությունը , մենք Նոր Նորքւմ բացեցինք «ՀայաՔվե» թվով 14-րդ գրասենյակը:
Նոր Նորքը Երևանի ամենամեծ վարչական շրջան ներից մեկն է, համարյա 150 000 բնակչությամբ, իսկ իրեն հարակից Ավանով և Ջրվեժով, որոնք առայժմ սպասարկվելու են այս գրասենյակից, բնակչության թիվն անցնում է 200 000-ը: Նոր Նորքը փաստացի առանձին քաղաք է Երևանի կազմում, իր ուրույն մշակույթով, զարգացած ենթակառուցվածքով, կրթված և ազատամիտ բնակչությամբ, և մշտապես բարձր քաղաքական ակտիվությամբ:
«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին, նրանց համար հասանելի կդարձնենք մեր ծրագրերի ողջ բազմազանությունը, իսկ մեր գրասենյակը կդառնա համայնքի համար ձգողականության իրական կենտրոն, ինչպես արդեն դարձել են մեր գրասենյակները այլ համայնքներում:
Մինչ այդ, շնորհավորում եմ մեր Նոր Նորքի մարտական թիմին, շնորհակալ եմ այստեղի մեր բոլոր համախոհներին վստահության համար, և մեծ հաջողություններ եմ մաղթում իրենց բոլոր նախաձեռնություններում։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
Ucom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
4
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



