Yerevan, 08.August.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անգոլա՝ Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝ Փառատոնի առաջին օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1762 – ծնվել է աստվածաբան, լեզվաբանբառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:

1797 – ծնվել է թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։

1920 – հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին՝ նահանջել դեպի ԱլեքսանդրապոլՂարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։

1920 – վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։

1923 – ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայել յանը։

1933 – ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։

1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։

1981 – վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։

1983 – վախճանվել է հայ մեծագույն երաժիշտներից մեկը՝ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը:

2003 – Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը՝ ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար:

2019 – Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:

2020 – Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, փակվել է Բաղրամյան պողոտան: Ազգային ժողովի դարպասները, որոնք 2018 թ. իշխանափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակվել են:

2021– Կապան- Գորիս ճանապարհին ադրբեջանցիների դրած մաքսակետում սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ԱՇԽԱՐՀ

1312 – վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլևի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։

1493 – ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։

1579 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։

1821– ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:

1831 – մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։

1837 – Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ Պետերբուրգը Ցարսկոյե սելոյի հետ։

1842 – Պլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ «Պիլզեները»։

1843 – Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։

1889 – Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42րդ նահանգը։

1917– Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:

1918 – Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1936 – Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ հաղորդվել է եղանակի տեսությունը։

1937 – ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։

1962 – ծնվել է ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։

1974 – ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն:

1974 – նույն օրը իրարից անկախ աշխատող ամերիկյան փորձարարական երկու խումբ հայտարարել է նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է մեզոն անվանումը։

1975 – Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:

1983 – համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆորնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որն ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։

2004 – վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

2016 – վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։

2022 – Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը մտել է Խերսոն քաղաք և Դնեպրի ամբողջ աջ ափը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards