Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եռամարտը՝ տրիատլոնը, մրցավազք է, որը բաղկացած է լողից, հեծանվավարումից և վազքից: Եռամարտը ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում, ունի մի քանի տարատեսակ և միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։

Տրիատլոնի արմատները հասնում են 1920- 30-ական թվականների Ֆրանսիա: Մրցույթը կոչվում էր «Հնարամիտների մրցավազք» և բաղկացած էր 3 կիլոմետր վազքից, 12 կիլոմետր հեծանվային վազքից և 12 կիլոմետր լողից։ Բայց հետագայում դա մեծ տարածում չի գտել:

1977 թվականին անցկացվել է «Oahu Perimeter running»–ի՝ Օահուի պարագծային վազքի մրցույթը: Այն ժամանակ մրցանակաբաշխության արարողության ժամանակ վեճ է ծագել Խաղաղօվկիանոսյան վազքի ակումբի և Վայկիկուի լողորդների ակումբի միջև այն մասին, թե ո՞ր մարզիկներն են ավելի դիմացկուն՝ վազորդները, թե լողորդները: Արդյունքում ռազմաօդային ուժերի սպա Ջոն Քոլինզը երկուսին էլ մարտահրավեր է նետել՝ նոր մրցույթ կազմակերպելով: Նա որոշել է միավորել երեք ամենադժվար մրցումները մեկի մեջ. պետք է լողալ, վազել և հեծանիվ վարել մեկ օրվա ընթացքում։ 1978 թվականի փետրվարին կայացած այդ մրցույթին մասնակցել է 15 մարզիկ։ Նրանցից միայն 12-ն է հասել վերջնագծին։ Գորդոն Հալլերը առաջինն էր 11 ժամ 46 րոպե և 56 վայրկյան արդյունքով։ Այդ մրցույթը, որն, ըստ էության, առաջին տրիատլոնն էր, անվանվել է Ironman, որը թարգմանաբար նշանակում է «Երկաթե մարդ»։

1980 թվականին ABC-ի Wide World of Sports-ն առաջին անգամ հեռարձակել է տրիատլոնի մրցույթ, և աշխարհը իր համար բացահայտել է այդ՝ ուժի, դիմացկունության ու արագության խորհրդանիշ շոուն։ Մի քանի տարի անց տեղի է ունեցել ամենահիշարժան սպորտային դրամաներից մեկը։ Մրցավազքի առաջատար Ջուլի Մոսին հաղթանակից բաժանում էր ընդամենը մի քանի հարյուր մետր։ Սակայն նա ընկել է՝ չկարողանալով վեր կենալ, ոտքերը հրաժարվել են աշխատել, բայց նա չորեքթաթ սողալով հասել է վերջնագծին։ Այնուամենայնիվ, նրա մրցակից Քեթլին Մաքքարթնին էր առաջինը հատել վերջնագիծը։

Ժամանակի ընթացքում տրիատլոնի մրցույթները ձեռք են բերել ժողովրդականություն: Արդյունքում Ֆրանսիայում 1989 թվականին կայացել է այդ սպորտաձևի աշխարհի առաջին առաջնությանը։ Սիրողական մարզիկներ էին որակավորվել այդ մրցույթին՝ անցնելով մի շարք որակավորման փուլեր։ Հիմա էլ տրիատլոնի աշխարհի առաջնությանը մասնակցելը պատիվ և հեղինակություն է ցանկացած մարզիկի համար։ Շատերը դա են համարում ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետ։

Սկզբում եռամարտի եզրափակիչ փուլը լողն էր, սակայն մի քանի մրցումներից հետո պարզ դարձավ, որ դա վտանգավոր է, քանի որ հեծանվավարությունից և վազքից հոգնած մկանները պարզապես կծկվում են ջրի մեջ։ Այսօր եռամարտն անցկացվում է հետևյալ հաջորդականությամբ. սկզբում՝ լող, ապա՝ հեծանվավազք, և վերջապես՝ վազք։

Տրիատլոնի միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1989 թվականին, իսկ 2000 թվականին այդ սպորտաձևը ներառվել է Սիդնեյի օլիմպիական ծրագրում։ Ներկայում յուրաքանչյուր նոր Օլիմպիական խաղերի հետ տրիատլոնի մասնակիցների թիվը շարունակում է աճել։

Բացի դասական տրիատլոնը, կա նաև ուլտրատրիատլոն՝ երկար տարածության եռամարտ, մոտավորապես այնպիսին, ինչպիսին է «Երկաթե մարդը»։ Այսօր նաև անցկացվում են տարբեր մրցումներ՝ ակվատլոն, փակ տարածքների տրիատլոն, ձմեռային տրիատլոն և դուատլոն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank