Պաշտպանության նախարար. Լեհաստանը որոշել է մասնակցել ԻՊ-ի դեմ գործողություններին
INTERNATIONAL NEWSԼեհաստանը պատրաստ է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցող Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը:
Նրա խոսքով, Լեհաստանը որոշել է մասնակցել այդ գործողություններին, որոնք շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի հարավային թեւի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԻՊ-ի դեմ պայքարին լեհական կողմի մասնակցության մանրամասները դեռեւս հստակեցված չեն:
«Նախնական փուլում մենք խոսում ենք հետախուզական գործունեության եւ ուսուցման մասին: Ինչ տեսք կունենա այս ամենը վերջնական արդյունքում՝ կորոշենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշել է նախարարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



