Մեր երկրին իսկապես մեծ արդարություն է պետք․ Գագիկ Ծառուկյան
BLOGՈւրախությամբ տեղեկացա, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Մրցույթի կարգախոսը՝ «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները», շատ խոսուն է, և ընդգծում է այս մրցույթի կարևորությունը։
Տեղեկացա նաև, որ շատերը, հետաքրքրվելով հանդերձ, հարցնում են. իսկ մրցույթն արդա՞ր է լինելու։
Իրականում մեր երիտասարդներն իրավունք ունեն այդ հարցը տալու, որովհետև շատ են տեսել անարդարություն, շատ են առնչվել դրան՝ բոլոր ժամանակներում։
Ու սա հաշվի առնելով՝ ուզում եմ ուղիղ պատասխանել.
այս մրցույթի արդարությունը ես երաշխավորում եմ 100 տոկոսով։ Լինելու է հեղինակավոր ժյուրի, մշակված են մեխանիզմներ, որպեսզի արդարությունն ապահովվի։
Այս հարցադրումն ինձ ստիպեց կայացնել նաև այլ որոշումներ։ Մենք ավելացրինք մրցանակային ֆոնդը, և ժյուրիի ընտրած տարբերակներից բացի սահմանեցինք այլ մրցանակներ ևս՝ հետաքրքիր գաղափարների ու առաջարկների համար։
Տեղեկացնեմ նաև, որ բոլոր հետաքրքիր գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։
Թեման եզրափակելով՝ ուզում եմ ասել. մեր երկրին իսկապես մեծ արդարություն է պետք։ Դա շատ կարևոր է այս դժվար փուլում։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային գաղափարներից մեկը պետք է լինի արդար բարքերով, խաղի արդար կանոններով պետությունը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



