Չինաստանում նավի խորտակման հետևանքով 430 մարդու ճակատագիրը դեռ անհայտ է (լուսանկարներ)
SOCIETYՉինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային նավի խորտակվելուց հետո սկսված փրկարարական գործողությունից մեկ օր անց ավելի քան 430 մարդ անհայտ կորածների ցուցակում է, գրում է gazeta.ru-ն:
Փրկվել է 14 մարդ: Պաշտոնյաները նաև հաստատում են յոթ մարդու մահը: Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ նավում եղել է 405 ուղևոր, անձնակազմի 46 անդամ և 5 էքսկուրսավար:
Գործողությանը մասնակցում է ավելի քան 4 հազար մասնագետ, այդ թվում՝ ոստիկաններ, հրշեջներ և զինվորական ստորաբաժանումներ:
Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակային վատ պայմանները կխոչընդոտեն փրկարարների աշխատանքը ևս 24-36 ժամ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նավաբեկությունից հետո փրկված նավի նավապետը և գլխավոր ինժեները ձերբակալվել են:








1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



