Մե լիություն, մե էժանություն. հունվարին կտրուկ էժանացել են… ծիրանն ու ձմերուկը
ECONOMICS«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայան՝ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ Հայաստանում կտրուկ նվազել է ծիրանի գինը: Այո, հատկապես հունվարին եւ հատկապես ծիրանի: Ըստ ԱՎԾ-ի, ծիրանը էժանացել է ավելի քան 40 տոկոսով:
Իր տեղեկանքում ԱՎԾ-ն ներկայացնում է ոչ միայն ապրանքների գների փոփոխությունները, այլ նաեւ դրանց գները տվյալ ժամանակահատվածում, սակայն թե որքան է արժեցել ծիրանը այս կամ անցած տարվա հունվարին, ԱՎԾ-ն չի նշում:
Այս նույն ժամանակահատվածում ավելի կտրուկ էժանացել է նաեւ ձմերուկը՝ ավելի քան 56 տոկոսով: Սակայն, թե որքան էր հունվարյան ձմերուկի գինը, ԱՎԾ-ն կրկին չի նշել: Էժանացած մրգերի թվում է նաեւ «ձմեռային» մրգերից՝ սեխը, դեղձը, սալորը եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում