Yerevan, 03.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թրամփը ցանկանում է Նոբելյան մրցանակ ստանալ, ուստի նա ձգտում է լուծել հակամարտությունները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա է նրա գործողությունների սկզբնապատճառը։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմը։

«ԱՄՆ-ը շահագրգռված է նրանով, ինչ տեղի է ունենում ձեր տարածաշրջանում և ակտիվորեն ներգրավված է այստեղ»,- նշել է նա։

Գրեհեմը չի բացառել այն հնարավորությունը, որ «Թրամփի ուղին» ստեղծում է ընդդեմ Իրանի։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է լուրջ խնդիր լինել Թրամփի վարչակազմի համար, և նրան վերահսկելու խնդիրը դեռևս լուրջ գլխացավանք է։

 «Դա մեծ հարց է։ Հարավային Կովկասն այս քաղաքականության մի մասն է։ Հետևաբար, կարծում եմ, որ ԱՄՆ գործողություններն այս տարածաշրջանում կապված են այն բանի հետ, ինչ այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածում։ Առանցքային հարցերից մեկն Իրանի զսպումն է, և Հայաստանն ու Ադրբեջանն այս քաղաքականության գործոններն են»,- ասել է նա։

Գրեհեմը կարծում է, որ ուկրաինական հակամարտության պատճառով Մոսկվան այլևս նույն ուշադրությունը չի դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին, ինչպես նախկինում էր։

«Այն փաստը, որ Թրամփը կարգավորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ ուղու հարցը, արդեն շատ բանի մասին է վկայում։ Ըստ իս, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլանում են և կշարունակեն թուլանալ, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է»,- ընդգծել է նա։

Գրեհեմը նշել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և քանի որ երկու երկիրն էլ ցանկանում են զսպել Իրանի հավակնություններն իրենց տարածաշրջաններում, նրանց դաշնակցային հարաբերությունները չեն շարունակվի։

Նրա գնահատմամբ՝ Հարավային Կովկասը աստիճանաբար Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործոն է դառնում։

«Ընդ որում խաղացողները շատ են։ Ոչ միայն Իրանը, Իսրայելը, Ադրբեջանը և Թուրքիան են, այլև Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան, որոնք ևս իրենց դերն են խաղում։ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Ռուսաստանը նույնպես կփորձի ամրապնդել տարածաշրջանում իր դիրքերը»։

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ այժմ որոշվում է Թրամփի դիրքորոշմամբ։ Թե ինչ կլինի նրա՝ պաշտոնը թողնելուց հետո, և արդյոք այս հետաքրքրությունը կշարունակվի, մեծ հարց է։ Դա կախված է հաջորդ նախագահի քաղաքականությունից։

Հայաստանի հարավային մասը կարող է վերածվել ռազմական բախման օջախի. դա հնարավոր է։ Երևանը պետք է մտածի, թե ինչպես լավագույնս առաջ շարժվել և ում հետ համագործակցել տարածաշրջանում իր դիրքերը պաշտպանելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ հակամարտությունն անխուսափելի է»,- եզրափակել է Գրեհեմը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025