Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Այշատ Բայմուրադովայի հետ նույն օրը Չեչնիան լքած կնոջը Վրաստանից տարել և սպանել են հայրենիքում

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեչնիայից փախած 33-ամյա Ալիյա Օզդամիրովային սպառնալիքներով, խաբեությամբ կամ բռնությամբ Վրաստանից տարել են Ռուսաստան և, հավանաբար, սպանել հայրենիքում։ Դրա մասին հայտնում է «СК SOS» ճգնաժամային խումբը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, իրավապաշտպանների տեղեկացմամբ՝ Ալիյա Օզդամիրովան դուստրն էր այժմ հանգուցյալ Ուսման Օզդամիրովի, որը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մտերիմ գործընկերն էր և տարբեր տարիների եղել է Գուդերմեսի շրջանի ղեկավարը և հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի փոխնախարարը։

«СК SOS»-ը գրում է, որ ընտանիքում լավ հարաբերություններ էին. նա ընտանեկան բռնության կամ ծնողների կողմից սահմանափակումների չի ենթարկվել։ Սակայն հոր մահից հետո՝ 2020 թվականին, նրան բռնության են ենթարկել իր եղբայրները, որոնք նույնպես կապեր ունեին Կադիրովի հետ. մեկը «վարչակազմի ղեկավարի տեղակալ» է եղել, մյուսները՝ անվտանգության ծառայության մեջ, ըստ իրավապաշտպանների։

Նրանց տվյալներով, կոնֆլիկտը կարող էր պայմանավորված լինել Օզդամիրովայի գործարար գործունեությամբ. մեկ այլ տարբերակով՝ պատճառը նրա սեռական կողմնորոշումն էր։

Կինը կապի մեջ է եղել Բաքվի իր հորեղբոր՝ Ալի Ասաևի հետ, գրում են իրավապաշտպանները։ Ասաևը հաստատել է քրեական գործի գոյությունը և հայտարարել, որ սահմանին ունի ծանոթ, որը կարող է ժամանակավորապես նշումը հանել գրանցամատյանից, բայց որ դա ենթադրաբար հնարավոր կլինի միայն նոյեմբերի 10-11-ին, ուստի ավելի լավ կլինի, որ նա հետաձգի մեկնումը։

 «СК SOS»-ը սա համարել է ժամանակ ձգելու փորձ ու դրա համար խորհուրդ տվել, որ Օզդամիրովան մեկնի նոյեմբերի 8-ին, ինչպես նախատեսված էր։ Փախստականը, հավանաբար, դրա մասին պատմել է իր հորեղբորը։ Շուտով նա անհետացել է մեկուկես ժամով, և երբ կրկին կապ է հաստատել, հայտնել է, որ Ասաևն իրեն սպասում է օդանավակայանում։ Նա իր հորեղբոր մասին պատմել է, որ Իչկերիայի ներկայացուցիչն է Ադրբեջանում, կապեր ունի հանցաշխարհի հետ, և որ Կադիրովը նախկինում փորձել է հանդիպել նրա հետ։

Ասաևն առաջարկել է, որ Օզդամիրովան մի օրով հետաձգի Թբիլիսիից իր թռիչքը՝ կասկածելի քրեական գործի պատճառով։ Չնայած իրավապաշտպանների կողմից հնարավոր թակարդի մասին նախազգուշացումներին, նա համաձայնել է։ Նոյեմբերի 9-ին, ըստ «СК SOS»-ի, փախստականը հատել է վրաց-ռուսական սահմանը։

 «Հաջորդ օրը լուրեր տարածվեցին, որ աղջիկը մահացել է։ Այս տեղեկությունը հաստատվեց նոյեմբերի 12-ին, երբ հուղարկավորեցին նրան։ Ընտանիքը պնդում է, որ մահվան պատճառը բնական է եղել։ Աղջկա ընկերներն ու ծանոթները, ինչպես նաև «СК SOS»-ի իրավապաշտպանները վստահ են, որ Ալիյան «պատվի համար սպանության» զոհ է դարձել։ Հստակ չէ՝ նրա հարկադիր վերադարձը և հնարավոր սպանությունը կապված են սեռական կողմնորոշմա՞ն, թե՞ ընտանիքի՝ նրա գործարար գործունեության նկատմամբ դժգոհության հետ»,- հայտարարել է ճգնաժամային խումբը։

Կինը 2023 թվականից ի վեր կապի մեջ էր իրավապաշտպանների հետ, բայց միայն վերջերս է որոշել փախչել։ Նա Չեչնիան լքել է հոկտեմբերի 20-ին՝ նույն օրը, երբ Հայաստանի ոստիկանությունը հաստատել է մեկ այլ չեչեն փախստականի՝ ​​Այշատ Բայմուրադովայի մահը Երևանում։ Օզդամիրովան թռել է Ստամբուլ, որտեղից էլ մեկնել է Վրաստան։ Քննչական կոմիտեն պնդում է, որ նա պատրաստ էր բողոք ներկայացնելու հայրենիքում սպառնալիքների և շանտաժի վերաբերյալ և հրապարակայնորեն պատմել իր պատմությունը, բայց միայն այն դեպքում, երբ լիներ անվտանգ երկրում։

Ալիա Օզդամիրովան պետք է այդպիսի երկիր թռչեր նոյեմբերի 8-ին։ Սակայն մինչ այդ, փախստականի ոմն «փաստաբան ընկեր» նրան տեղեկացրել է, որ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման» համար, և, հետևաբար, նա չի կարողանա անարգել լքել Թբիլիսին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026