Yerevan, 10.March.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ փետրվարի 11-ի համար

LIFE

Խոյ: Համառությունը, որով դուք հասնում եք դրված նպատակների իրագործմանը, հարգանքի է արժանի: Դուք կստանաք այն, ինչի ձգտում եք, թեև ոչ առանց դժվարությունների, բայց միևնույն ժամանակ կարժանանաք այն մարդու համակրանքին, որի լավ վերաբերմունքը թանկ է ձեզ համար: Գործարար Խոյերը կգտնեն ներդրողներ, որոնց շնորհիվ նրանց ծրագրեր կդառնան էլ ավելի մասշտաբային և եկամտաբեր: Այս ամենը, սակայն, փոքրիկ հաջողություններ կթվան, եթե դրանք համեմատելու լինեք ձեզ սպասվող անձնական բնույթի հաջողությունների հետ: Ռոմանտիկ մարդու հետ հարաբերություններում ոչ միայն կունենաք հոգևոր հարմարավետության, այլև իսկական երջանկության զգացում: Զգուշացեք թեթև առողջական խնդիրներից, որպեսզի դրանք չփչացնեն ձեր հրաշալի ռոմանտիկ երեկոն:

Ցուլ: Մասնագիտական գործունեության տեսանկյունից համաչափ հաջողակ օր է, ավելի հարմար` հասարակ և հասկանալի գործերի համար, քան ինչ-ինչ բարդ ծրագրերի իրականացման, որոնց հետ կապված ամեն ինչ չէ, որ մտածված է մինչև վերջ: Խորհուրդ է տրվում որոշումներ կայացնել ինքնուրույն, հատկապես եթե դրանք կապված են փողի հետ: Ֆինանսական հարցերում լավ խորհուրդների ակնկալիք պետք չէ ունենալ: Մտերիմներին կես խոսքից չեք հասկանում (նրանք էլ` ձեզ), բայց վեճերից ու կոնֆլիկտներից կխուսափեք, որովհետև դուք խաղաղասիրաբար եք տրամադրված և ոչ միանշանակ իրավիճակներին վերաբերվում եք հումորով: Առողջական թեթև խնդիրներ ունենալու դեպքում (իսկ դրանք հնարավոր են) խուսափեք բժշկի կողմից չնշանակված դեղեր ընդունելուց: Դրանք ձեր ինքնազգացողությունը չեն լավացնի:

Երկորյակ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ խնդիրներ: Կողմնակիցները, որոնց վրա դուք սովորաբար հույս եք դնում, չեն արդարացնի ձեր սպասումները, մինչդեռ ոչ բարեկամները ցուցաբերում են հազվագյոտ հնարամտություն: Հնարավոր են փողային վեճեր, խորհուրդ չի տրվում երկարաժամկետ համագործակցության համաձայնություններ կնքել: Անիրագործելի պարտավորությունների ստանձնման հնարավորությունը մեծ է: Չարժե մտերիմների հետ անհապաղ լուծում պահանջող հարցեր քննարկել, վիճել վերացարկված (աբստրակտ) թեմաների շուրջ: Որքան գործնական տրամադրված լինեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Ընտրեք հարմար կոշիկ, պահպանեք ոտնաթաթերը, դրանք վնասելն այսօր շատ հեշտ է:

Խեցգետին: Կենտրոնանալով աշխատանքի վրա` շատ բանի կհասնեք: Բոլոր ամենադժվար հարցերը ստիպված կլինեք ինքնուրույն լուծել` չսպասելով ոչ խորհուրդների, ոչ կողմնակի օգնության: Երկարաժամկետ ապագան ծրագրելու համար օրը հարմար է: Մտածեք, թե կարիերայի հետագա զարգացման ո՞ր տարբերակներն են ձեզ համար առավել ցանկալի: Այսօր կարելի է կատարել ընտրած ուղղությամբ առաջին քայլերը: Անձնական հարաբերություններում, ցավոք, կգերակշռեն բացասական միտումները: Պետք է կրճատել շփումները նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր հասկանում են ձեզ կես խոսքից: Կենսասիրության մակարդակը բարձր չէ, բայց սեփական անձի հանդեպ հոգատար վերաբերմունքի դեպքում ողջ օրվա ընթացքում կպահպանեք լավ ինքնազգացողությունը:

Առյուծ: Հետաքրքիր, արդյունավետ օր է: Հնարավոր են շահավետ գործնական առաջարկներ, չի բացառվում, որ կգտնեք նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը կլինի ձեռնտու և հաճելի: Օրը նպաստավոր է աշխատանքը փոխելու համար, սակայն այն դեպքում, եթե դուք փոխում եք աշխատանքի վայրը և ոչ թե ոլորտն ամբողջությամբ: Հնարավոր են ֆինանսական մուտքեր: Ընկերների հետ շփումները ուրախացնող են, հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, իսկ կեսօրից հետո ինքնազգացողությունը կարող է կտրուկ վատանալ, այնպես որ ձեր հանդեպ եղեք հոգատար:

Կույս: Դրական գործոնների ազդեցությունը գերակշռող է, օրը հաջող է դասավորվում: Այն նպաստավոր է ինչպես գործնական այնպես էլ անձնական բնույթի համարձակ ծրագրեր սկսելու համար: Դուք շատ արագ ձեռք եք բերում կողմնակիցներ, օգնականներ և երկրպագուներ, հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Օրը նպաստավոր է նոր հարաբերություններ սկսելու համար: Հնարավոր են ֆինանսակն մուտքեր, գնումները հաջողակ կլինեն, կնքված գործարքները` շահավետ: Նպաստավոր օր է գործընկերների հետ նոր համագործակցություն սկսելու համար: Կենսասիրության մակարդակը բարձր է, առողջության հետ կապված խնդիրները` քիչ հավանական, սպորտով զբաղվելը` օգտակար:

Կշեռք: Օրը հաջող է հատկապես նրանց համար, ովքեր չեն նստի ձեռքերը ծալած, այլ կնվիրվեն ինչ-որ կարևոր գործի: Հավանական է այն մարդկանց օգնությունը, ում հետ երբևէ համագործակցել եք: Պատահական հանդիպումը, անգամ դատարկ խոսակցությունը կարող են նոր փուլ դառնալ ձեր կարիերայի մեջ: Դրական գործոնների ազդեցությունը նկատելի է ոչ միայն գործնական ոլորտում: Անձնական հարաբերությունները նույնպես հրաշալի են դասավորվում: Հին խնդիրները հեշտությամբ են լուծվում, իսկ նոր խնդիրներ չեն առաջանում: Այնպես որ կարող եք վայելել կյանքը: Նպաստավոր օր է ռոմանտիկ շրջագայությունների և ոչ սովորական հանդիպումների համար:

Կարիճ: Բարենպաստ օր է իրավաբանական հարցերի լուծման, փաստաթղթեր ձևակերպելու, պաշտոնյաների և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Ազդեցիկ մարդկանց հետ վեճերում ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները և, դրանով հանդերձ, թշնամիներ ձեռք չբերել: Գործընկերների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև թույլ կտան ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որը շատ շուտով պետք կգա: Օրը սովորական ընթացք չունի սիրահարված Կարիճների համար, ովքեր ստիպված կլինեն հակասական զգացողություններ հաղթահարել: Այս նշանի նույնիսկ ամուսնացած ներկայացուցիչներին այն կարող է անակնկալներ մատուցել: Հատկապես ուշադիր եղեք մտերիմների հանդեպ: Կենսասիրության մակարդակը բարձր է, օրը նպաստավոր է առողջարարական և կանխարգելիչ պրոցեդուրաների համար:

Աղեղնավոր: Շատ հաջող օր է: Կարողանում եք իրականացնել այն ամենը, ինչ մտածել եք, և դա ձեզ հաջողվում է զարմանալիորեն լավ: Նույնիսկ այն գործերում, որոնց մասին դուք շատ քիչ բան գիտեք, հասնում եք մեծ հաջողությունների: Ղեկավարությունը ուշադրություն է դարձնում ձեր նվաճումներին, և, եթե դուք ձեր չմտածված հայտարարություններով չփչացնեք ամեն ինչ, կարիերայի մեջ առաջընթացին երկար չեք սպասի: Օրը ոչ քիչ հաճելի րոպեներ կպարգևի սիրահարված Աղեղնավորներին և նույնիսկ նշանի բոլոր այն երկայացուցիչներին, ովքեր կորցրել են հույսը, որ համակրանքի օբյեկտը փոխադարձությամբ կարձագանքի իրենց: Կենսասիրության մակարդակը բարձր է, օրը նպաստավոր է սպորտով զբաղվելու համար, հնարավոր են հաղթանակներ մրցումներում:

Այծեղջյուր: Նոր բաներ մի փորձարկեք: Այսօր պետք է գործել փորձված մեթոդներով, հենվել կյանքի սեփական փորձի վրա: Ֆինանսական գործերում որքան զգուշավոր լինեք, այնքան լավ: Գաղափարները, որ կունենաք այսօր վատը չեն, բայց չեն կարող իրականացվել անմիջապես: Գրի առեք դրանք, որպեսզի չմոռացվեն: Օրը համագործակցություն սկսելու համար նպաստավոր չէ: Օրվա զգացմունքային ֆոնը հաճելի է: Ողջ օրվա ընթացքում ոչ միայն դուք եք պահպանում լավ տրամադրությունը, այլև այն բարձրացնում եք ձեզ շրջապատողների մեջ: Օրը նպաստավոր է թատրոն և համերգ, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիաներ գնալու համար: Կենսասիրությունը բարձր մակարդակի վրա է:

Ջրհոս: Օրը զերծ չէ աննշան թերություններից, բայց ընդհանուր առմամբ` հաջող ընթացք ունի: Ամեն ինչ չէ, որ ընթանում է ձեր ծրագրերին համապատասխան, բայց հանպատրաստից որոշումեներով կարողանում եք նույնիսկ ամենաբարդ իրավիճակները օգտագործել ի նպաստ ձեզ: Օրը շատ նպաստավոր է խորհրդաժողովների, գիտաժողովների ու նման այլ միջոցառումների մասնակցելու համար, քանի որ դրանք լավ հնարավորություն են ոչ միայն նոր բաներ իմանալու, այլև օգտակար ծանոթություններ հաստատելու: Օրը նպաստավոր է ընտանեկան միջոցառումներ, տոնակատարություններ, հանպատրաստից երեկոներ կազմակերպելու համար: Ձեզ փառավորապես կհաջողվի զարմացնել հյուրերին: Սպասեք թանկարժեք նվերների: Ոսկերչական իրեր և տոնական հանդերձանք գնելու համար հրաշալի օր է:    

Ձկներ: Օրը հարմար է շաբաթվա ընթացքում սկսած գործերը մինչև վերջ հասցնելու համար: Որքան էլ դրանք շատ լինեն, ձեզ կհաջողվի հաղթահարել, որովհետև կարողանում եք ճիշտ տնօրինել ժամանակը: Բայց նոր գործ ձեռնարկել` խորհուրդ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը ծրագրել եք վաղուց: Այսօր ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել սեփական ուժերը և ապագայի ծրագրերը: Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի փոփոխություններ դեպի լավը: Ընդ որում սա վերաբերում է ինչպես նշանի միայնակ ներկայացուցիչներին, այնպես էլ նրանց, ովքեր հանդիպել են իրենց կեսին, սակայն նրա հետ հարաբերություններում վերջերս ունեցել է ինչ-ինչ խնդիրներ: 

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants