Yerevan, 14.March.2026,
00
:
00
BREAKING


Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. ի՞նչ է նշանակում ռուսական հացահատիկից հրաժարվելը Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ Հայաստանը քննարկում է ռուսական հացահատիկի մատակարարումներից ուկրաինականին անցնելու հարցը։ Ընդ որում, Երևանը պատրաստ է անգամ վնասով գործել, քանի որ Կիևից գնումները զգալիորեն ավելի թանկ կարժենան։ news.ru-ի հետ զրուցած փորձագետները չեն բացառել, որ Հայաստանի կառավարությունն իսկապես կորոշի նման քայլի դիմել՝ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ այդ հարցով հրապարակային հերքող հայտարարությանը։ Երևանը հույս ունի Եվրամիությունից փոխհատուցում ստանալ լրացուցիչ ծախսերի համար, ինչը կդիտարկվի որպես «քաղաքական համերաշխության դրսևորում»։ ՌԴ ԱՀԾ-ն այս քայլը համեմատել է Հուդայի համբույրի հետ։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը news.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Ուկրաինայից մատակարարումները լիովին անբարենպաստ կլինեն հանրապետության համար: Ավելին, Կիևի իշխանությունները թշնամական վերաբերմունք ունեն Երևանի նկատմամբ և բազմիցս են հակահայկական հայտարարություններ արել։ «Բայց Հայաստանի ներկայիս ղեկավարությունից ամեն ինչ կարելի է սպասել: Բոլորը վաղուց գիտեն, որ Փաշինյանը դարձել է արևմտյան տերությունների խամաճիկ: Ռուսական հացահատիկից հրաժարվելու որոշումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, որը հաջողությամբ զարգանում է ԵԱՏՄ շրջանակներում», - ընդգծել է Թևանյանը։

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան news.ru-ի հետ զրույցում ենթադրել է, որ Երևանի և Կիևի միջև «հացահատիկային գործարքը» կարող է լինել պակաս քաղաքական և ավելի շատ առևտրային բնույթի: Նրա խոսքով, ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը վաղուց է պատկանում օտարերկրյա ընկերություններին։ «Երբ արևմտյան քաղաքական գործիչները 2022 թվականին աղմուկ բարձրացրին ուկրաինական հացահատիկի շուրջ՝ պնդելով, որ դա կհանգեցնի «համաշխարհային սովի», դա նպատակ ուներ թույլ տալ եվրոպացիներին՝ վերցնել բերքը ուկրաինացի ֆերմերներից և վաճառել այն։ Հետևաբար, ոչ թե ուկրաինացի ժողովուրդն է ստանում գումարը, այլ Արևմուտքը։ Հնարավոր է, որ նրանք ցանկանում են այդ հացահատիկը վաճառել Հայաստանին, որտեղից այն ավելի հեշտ կլինի տեղափոխել, օրինակ՝ Գերմանիա», - բացատրել է պատգամավորը։

Միջազգային հետազոտությունների միջազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն էլ news.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Փաշինյանը և նրա կառավարությունը ցանկանում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից։ «Եթե նրանք ամերիկացիների հետ քննարկում են միջուկային էներգիայի նախագծեր, չնայած ունեն խորհրդային դարաշրջանի ատոմակայան, իսկ «Ռոսատոմը» պատրաստ է կառուցել մեկ այլը, ապա ինչո՞ւ չդիտարկել Ռուսաստանից բացի սննդամթերքի, նաև ցորենի այլ մատակարարներ։ Դա շատ ավելի հեշտ կլինի, քան ատոմային էներգիայի կամ գազի դեպքում», - նշել է նա։

«Արդար Ռուսաստան, հայրենասերները՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն էլ news.ru-ի հետ զրույցում Փաշինյանին անվանել է անողնաշար քաղաքական գործիչ, որը պատրաստ է ամեն ինչ անել «Բրյուսելին հաճոյանալու համար»։ «Եթե Հայաստանի վարչապետը հասկանա, որ Ռուսաստանի արձագանքը իր համար ցավոտ կլինի, նա նույնքան հեշտությամբ հետ կքաշվի և կհերքի ամեն ինչ։ Այս առումով անիմաստ է կռահել, թե ի վերջո ինչ կորոշի Երևանը։ Ավելին, Ռուսաստանի համար նման հաճախորդի կորուստը սպառնալիք չէ։ Ակնհայտ է, որ մատակարարի փոփոխությունը կարող է վնասել հենց Հայաստանին, բայց, կարծես թե, դա այն վերջին բանն է, որի մասին այդ երկրի ղեկավարությունը մտածում է», - ասել է խորհրդարանականը։

Տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաևը նույնպես նմանատիպ դիրքորոշում ունի, նա վստահ է, որ մատակարարներին փոխելու որոշումը շատ ավելի ուժեղ կհարվածի Հայաստանին, քան Ռուսաստանին։ «Մոսկվան բացարձակապես ոչինչ չի կորցնի, եթե Երևանը հրաժարվի ռուսական հացահատիկից։ Հայաստանի բնակչությունը մի փոքր ավելին է, քան երկու միլիոնը, ուստի այդքան փոքր շուկան կորցնելու հետևանքները նվազագույն կլինեն։ Սակայն նույնը չի կարելի ասել հենց Հայաստանի մասին։ Այն հետխորհրդային տարածքի ամենաաղքատ երկրներից մեկն է։ Նման որոշումը կվնասի և՛ երկրին, և՛ երկրի քաղաքացիներին, հացը և մակարոնեղենը, ինչպես նաև ալկոհոլը կթանկանան», - ընդգծել է news.ru-ի զրուցակիցը։ Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը հայտարարել է Եվրամիությանը միանալու իր ցանկության մասին և մտադիր է ցանկացած գնով հասնել այդ նպատակին։ Սակայն Ռազուվաևը այդ գաղափարը անվանում է խիստ կասկածելի և անիրատեսական։ «Պետք է հասկանալ, որ ԵՄ-ին միանալը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մոտ ես նրան։ Հայաստանը շրջապատված է անբարյացկամ Վրաստանով, բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այն նաև ոչ պարզ հարաբերություններ ունի Իրանի հետ, որը կարող է Երևանի որոշակի պոռթկումները ընկալել որպես ռազմական սպառնալիք։ Սակայն Փաշինյանին դա կամ հասարակ մարդկանց կյանքի որակը բացարձակ չեն հետաքրքրում. նա պարզապես ուզում է հաճոյանալ Արևմուտքին։ Կա Իսրայելի ուշագրավ օրինակը, որը կարողացավ 35 տարվա ընթացքում ստեղծել ուժեղ բանակ, զենքի արտադրություն և տնտեսություն։ Հայաստանը նույն ժամանակահատվածում ոչինչ չկարողացավ անել։ Այո, նա ունի բավականին հարուստ սփյուռք Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, բայց դա բացարձակապես չի օգնում հայրենի երկրին։ Հետևաբար, Հայաստանի համար իրավիճակը շատ տխուր է», - եզրափակել է տնտեսագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan