«Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ
SPORTՄրցաշրջանի երկրորդ կեսից առաջ «Բանանց»-ը շարունակում է համալրել կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բանանց»-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, ակումբը պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ:
Սոսլան Կաչմազովն օսեթական ֆուտբոլային դպրոցի սան է: Նրա նախորդ ակումբն էր Վլադիկավկազի «Ալանիա»-ն: 24-ամյա ֆուտբոլիստը «Բանանց»-ի կազմում փետրվարի 7-ին մասնակցել է «Ալաշկերտ-2»-ի դեմ ստուգողական խաղի առաջին կեսին՝ հանդես գալով պաշտպանության ձախ եզրում: Կաչմազովը «Բանանց»-ի կազմում փետրվարի 11-ից 21-ը կմասնակցի Սոչիում կայանալիք ուսումնամարզական հավաքին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



