Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀ
SOCIETYՎաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31,527 ընտրող, հայտնում է ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25,473 մարդ կամ ընտրողների 36.72 տոկոսը։ Տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն։
Ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր 5,283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15,868 մարդ կամ ընտրողների 22․71%-ը։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69,866 է։
Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամաս: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



