Հարավային Կորեան իր քաղաքացիներին տարահանում է Քեսոնի ինդուստրիալ համալիրից
INTERNATIONAL NEWSԿորեայի Հանրապետությունն սկսել Է իր քաղաքացիների տարահանումը ԿԺԴՀ-ի հետ համատեղ՝ Քեսոնի ինդուստրիալ համալիրից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:
«Քանի որ Հյուսիսային Կորեան համաձայնություն Է տվել (Քեսոնից) իր քաղաքացիների տարահանման՝ Սեուլի պլանին, հարավկորեացի աշխատակիցները կարող են ազատորեն մտնել համալիրի տարածք եւ դուրս գալ այնտեղից»,- մեջբերում Է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչի խոսքից:
Փետրվարի 10-ին գերատեսչությունը հայտարարել Էր Քեսոնի համալիրի աշխատանքի դադարեցման մասին՝ ի պատասխան հունվարի 6-ին Փենյանի կողմից միջուկային փորձարկման եւ փետրվարի 7-ին տանող հրթիռի արձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



