Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Երբ և ինչպես մարդկությունը որոշեց անցնել գրավոր խոսքի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրել սկսել են հին ժամանակներից, իսկ ամենապարզ տարբերակը գծանկարներով տեղեկություն փոխանցելն էր՝ պատկերագրությունը, որն օգտագործել է հնագույն մարդը աշխարհի տարբեր հատվածներում: Պատկերագրությամբ սկզբունքորեն կարելի էր հասկանալ, թե ինչ է պատկերված փայտի, քարի կամ ոսկորի վրա, քարանձավների պատերին: Սակայն այդ պատկերների «թարգմանությունները» կարող էին լինել տարբեր և երկիմաստ։ Բացի այդ, պատկերագրության օգնությամբ անհնար էր վերացական երևույթներ և հասկացություններ փոխանցել կամ պատկերել զգացմունքներ։

Հաջորդ փուլը իդեոգրաֆիկ գրի առաջացումն էր։ Բառերը պատկերվում էին որոշակի նշաններով, որոնք կոչվում էին հիերոգլիֆներ: Օրինակ՝ բերդ պատկերող «գծանկարը» «թարգմանվում էր» որպես թաղման վայր, իսկ հացի ու աղի պատկերը նշանակում էր բարեկամություն։ Հիերոգլիֆներով պատված տեքստի էջը նման էր հետաքրքիր գծագրերի հավաքածուի: Գրության այս տեսակն օգտագործել են երեք մեծ հին քաղաքակրթություններ՝ շումերները, եգիպտացիները և չինացիները:

Հիերոգլիֆները կարող էին օգտագործվել տարբեր երևույթներ, ծեսեր և իրադարձություններ նկարագրելու համար։ Բայց այդ իդեոգրաֆիկ նշանների հսկայական քանակությունը դժվար էր հիշել։ Եվ կյանքը թելադրեց նոր տիպի գիր հորինել։

Խեցեգործության արվեստը տարածված է եղել հին աշխարհում։ Կավից շատ օգտակար իրեր էին պատրաստում։ Եվ երբ առաջին բրուտները հայտնվեցին Միջագետքում, կավե տախտակներն սկսեցին օգտագործել նաև գրելու համար։ Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ գրելու համար նախատեսված կավե տախտակներն առաջին անգամ հայտնվել են Միջագետքում: Միջագետքի քաղաքակրթությունը բավականին զարգացած էր։ Քաղաքների բնակչությունը տիրապետում էր մեծ գիտելիքների: Այո, այստեղ է ծնվել գյուղատնտեսությունը, ընտելացվել են կենդանիները, ջրանցքներ են կառուցվել, կամուրջներ են նետվել դրանց վրայով, կառուցվել են հոյակապ պալատներ, դպրոցներ, զարգացել են գիտություններն ու արվեստները։ Եվ, հետևաբար, զարմանալի չէ, որ Միջագետքի քաղաքների բնակիչները բավականին գրագետ մարդիկ էին և ունակ էին ստեղծել իրենց ինքնատիպ գրային համակարգը՝ սեպագիրը։ Սեպագիրը տարբեր երկարություններով ու հաստությամբ սեպերի տեսք ուներ, այդ իսկ պատճառով էլ ստացել է իր այդ անունը: Դրանք գրում էին կավե տախտակների վրա՝ օգտագործելով սրած փայտի կտոր: Կային դպրոցներ, որտեղ գրել էին սովորում դպիրները, բացի այդ, նրանք նաև ուսումնասիրում էին մեր դպրոցականներին հայտնի տարբեր առարկաներ՝ աշխարհագրություն, պատմություն, գրականություն, մաթեմատիկա և նույնիսկ բժշկություն: Այսպիսով, աշխարհը սեպագրերի ստեղծմամբ պարտական է Հին Միջագետքին:

Դպիրները գրագրությամբ զբաղվում էին պալատներում կամ տաճարներում, որտեղ էլ պահվում էին մեծ քանակությամբ գրքեր կավե տախտակների տեսքով։ Աշխարհի ամենահին գրադարանը պատկանում էր Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալին։ 26 դար առաջ հիմնադրված այդ գրապահոցը պահպանում էր դարավոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այն պարունակում էր 25 հազար միաչափ կավե թերթեր ու աղյուսակներ, կավի վրա գրված մի քանի հազար գիրք։

Դե, իսկ այս ամենից հետո էլ սկսել են հայտնվել մեզ ծանոթ և ներկայումս էլ օգտագործվող, կամ արդեն մոռացված ու կորած տառերն ու գրերը տարբեր ժողովուրդների մոտ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market