Նուբարաշենի աղբավայրում տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նա հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդուն, որը ընկել է և հնարավոր է՝ մահացել է։ Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Մահացածը 61-ամյա Հրանտիկ Թովմասյանն է, նրա վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։ Անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



