Ինչու է երկրորդ ամուսնությունն առաջինից լավը լինում
LIFEԵրկրորդ ամուսնության գլխավոր տարբերությունն առաջինից երևի թե այն է, որ դուք անմիջապես հարսանիքից հետո չեք մտածում մեղրամսի մասին։ Այսինքն, մտածում եք, բայց ոչ միայն դրա մասին։ Դուք հիանալի գիտեք, որ ուրախ խնջույքին ու հանգստին հաջորդող կյանքն ամենեւին էլ ուրախ ու անհոգ չէ, եւ դուք արդեն պատկերացնում եք, թե ինչպես եք հաղթահարելու դժվարությունները։ Ահա թե ինչու է երկրորդ ամուսնությունն առաջինից ավելի լավը լինում։
1, Դուք արդեն ավելի մեծ ու իմաստուն եք։ Այն ժամանակ դեռ նոր էիք կյանք մտնում, իսկ հիմա ավելի հասուն եք, ու չեք կրկնի այն սխալները, որոնք արել եք առաջին ամուսնության ժամանակ։
2, Դա միայն ձեր որոշումն է։ Առաջին անգամ գուցե ամուսնանում էիք ծնողների, բարեկամների խորհրդով, հանկարծակի որոշեցիք ամուսնանալ, իսկ այս անգամ դա ձեր որոշում է ու հաստատ բավականին խորը մտածելուց հետո։
3, Ոչ ոքի երկրորդ ամուսնալուծություն պետք չէ։ Շատ քիչ կհանդիպես մարդկանց, ովքեր հեշտորեն համաձայն են երկրորդ անգամ ամուսնալուծվել։
4, Դուք ավելի շատ ջանք եք թափում։ Եթե առաջին ամուսնության ժամանակ պատրաստ չէիք շատ ջանքեր գործադրել, չգիտեիք՝ ոնց անեք, հիմա ավելի փորձառու եք եւ ավելի շատ ջանք եք գործադրում՝ ամուսնությունը պահպանելու համար։
5, Ժամանակը թանկ է։ 20 տարեկանում թվում է, թե ողջ կյանքը դեռ առջեւում է, իսկ 30-ից հետո արդեն հասկանում եք, որ կյանքը կարճ է, եւ ժամանակն է երջանիկ լինել։
6, Դուք գիտեք սահմանը։ Երկրորդ ամուսնության ժամանակ արդեն հասկանում եք, որ յուրաքանյուրն իր որոշաի սահմանը պետք է ունենա, իսկ դա օգնում է խուսափել բազմաթիվ խնդիրներից։
Պատրաստեց Past.am-ը:



