Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ՔԿՀ-ներում 25 հազար ազատազրկված չկա․ Քրեակատարողական ծառայությունը հերքում է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել է VT Foreign Policy-ի տարածած տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 10 անգամ ավելի շատ ազատազրկված անձ կա, և նրանց իրական թիվը մոտենում է 25 հազարի։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունն այդ լուրը հերքող հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Անդրադառնալով VT Foreign Policy-ի տարածած ապատեղեկատվությանը և մի շարք լրատվամիջոցների հրապարակումներին՝ իբր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «տասն անգամ ավելի շատ» ազատազրկված անձ կա, և նրանց իրական թիվը «մոտենում է 25 հազարի», ընդգծում ենք, որ սա Հայաստանի Հանրապետության դեմ հերթական տեղեկատվական արշավն է, և վերոգրյալը չի համապատասխանում իրականությանը:

2025 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1396 դատապարտյալ։ Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ 2010 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր գրեթե երեք անգամ ավելի դատապարտյալ։
Պաշտոնական տվյալները պարբերաբար ներկայացվում են միջազգային կառույցներին ու դիտորդական մարմիններին, ինչպես նաև զետեղվում են Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում (www.psa.am):

Եվրոպայի խորհրդի տարեկան քրեական վիճակագրության (SPACE I) տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվարկով Հայաստանի բանտային բնակչության ցուցանիշը կազմում է 82.5 և դասակարգվում է որպես ցածր ցուցանիշ ունեցող երկրների աղյուսակում՝ փաստացի բացառելով նաև գերբեռնվածությունը կամ հնարավոր բեռնվածությունը։

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում փաստացի պահվող անձանց թվաքանակի և պահման տեղերի հարաբերակցությանը՝ հարկ է նշել, որ նույն վիճակագրության համապատասխան համեմատական աղյուսակում ևս Հայաստանը դասակարգված է ամենացածր ցուցանիշ ունեցող պետությունների շարքում։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկները մշտապես վերահսկվում են դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի, դիտորդական խմբի, միջազգային գործընկերների կողմից, և քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների, պայմանների, կատարված վերանորոգման և այլ աշխատանքների, բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ վերջիններիս, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության պաշտոնական հրապարակումներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների աղյուսակը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը վերը նշված հրապարակումը տարածած լրատվամիջոցներին խնդրում և հորդորում է զերծ մնալ փաստերն ու իրականությունն ակնհայտ խեղաթյուրող, բացահայտ սուտ պարունակող, հասարակությանը մոլորության մեջ գցող, չճշտված և անգրագետ հրապարակումներ տարածելուց։

Հետևեք մեզ՝ այստեղ

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025