Արտակարգ դեպք՝ Երևանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հարությունյանը և Տիրան Մովսիսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պահեստային տարածքում այրվել են տախտակի մնացորդներ (6 քմ) և մուտքի ծածկի փայտե կառուցատարրերը (8 քմ):
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու գլխավորությամբ։
Հրդեհի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
4
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
5
Unisport – Armenian Futsal Cup holder



