Ժամանակն է, որ մենք ուղղակի խելքի գանք և հասկանանք, որ դեպի Արևմուտք տանող ճանապարհը վտանգում է Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի ապագան․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նման բան է հայտարարում, դա նշանակում է, որ Վրաստանը ճիշտ ուղով է ընթանում, իսկ Հայաստանը և Ադրբեջանը՝ սխալ։ Բայց այստեղ Ադրբեջանի դեպքում կա մի նրբություն՝ Ադրբեջանը օգտվում է Հայաստանի սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշում ընտրելու գործընթացից, որպեսզի իր խնդիրները լուծի Հայաստանի հաշվին։ Մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասում է. «Մենք կորցնում ենք Վրաստանը, բայց լավ է՝ ձեռք ենք բերում Հայաստանը, որպեսզի այն օգտագործենք մեր գեոպոլիտիկ շահերի համար»։
Գիտեք, ժողովուրդ ջան, ամեն ինչ արդեն շատ պարզ է, և ամեն ինչի մասին խոսվում է շատ պարզ։ Ժամանակն է, որ մենք ուղղակի խելքի գանք և հասկանանք, որ դեպի Արևմուտք տանող ճանապարհը վտանգում է Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի ապագան։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



