Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Ջիգարխանյանի կանայք. լուսանկարներ

LIFE

Wnews.am-ը գրում է.

Խարիզմատիկ, հաջողակ ու սիրված. Խորհրդային շրջանի ամենատաղանդավոր դերասաններից մեկը համարվող Արմեն Ջիգարխանյանի կյանքում կանանց պակաս չի զգացվել։  Ո՞վ չի երազում իր կողքին  նման հատկանիշներով տղամարդու տեսնել։ Երազանքը երազանք, իսկ իրականությունն այն է, որ բազում կանայք մինչեւ օրս էլ Ջիգարխանյանին իդեալական տղամարդու խորհրդանիշ են համարում։ Ջիգարխանյանն էլ, գտնում է, որ սերը տարիք չի հարցնում եւ անգամ 80 տարեկանում սիրավեպ է սկսել 36-ամյա կնոջ հետ։

ас

Բայց, սկսենք ամենասկզբից. Wnews.am-ը ներկայացնում է հայ սրտակեր դերասանի կյանքի կանանց։

ջի

Ինչպես միլիոնավոր  մարդկանց, այնպես էլ Արմեն Ջիգարխանյանի կյանքը միշտ չէ հարթ եղել։ Նրա առաջին կինը Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ալլա Վանովսկայան էր: Ջիգարխանյանն  իսկապես մեծ կիրք էր տածում առաջին կնոջ հանդեպ։

алла

1964 թ. ծնվեց նրանց դուստր Ելենան, ում անունը կնքեցին Ջիգարխանյանի մոր պատվին։ Ալլա Վանովսկայան Ջիգարխանյանին խելագարի պես  խանդում էր։ Կասկածի տակ էին ընկնում նրան ծանոթ բոլոր կանայք։ Վանովսկայայի խանդը խորացավ հոգեկան հիվանդության ֆոնին, իսկ դերասանը վախենում էր իրենց դստեր համար։ Մի օր նա պարզապես վերցրեց երեխային եւ կնոջից ընդմիշտ հեռացավ։ Կինն ինքնասպան եղավ։

76580

Երկար տարիներ Ջիգարխանյանը գաղտնի էր պահում իր առաջին ամուսնության մասին ճշմարտությունը։ 1987 թ. դերասանի կյանքում եւս մեկ դժբախտություն պատահեց. ավտոմեքենայում խեղդամահ եղավ նրա  23-ամյա դուստրը։

дд

Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կինը Տատյանա Վլասովան էր, ում հետ նա ամուսնացավ առաջին կնոջից բաժանվելուց անմիջապես հետո։

Ջիգարխանյանը խոստովանում է, որ իրենց ամուսնությունն այնքան անսպասելի եւ արագ է ստացվել, որ չեն հասցրել անգամ ամուսնության մատանի գնել, ուստի Արմենը կնոջ մատին դրել է իր տատիկից ժառանգած ամուսնական մատանին։ Ամուսնության սկզբնական շրջանում, չունենալով իրենց տունը, Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանան տեղավորվել էին թատրոնի նկուղում: Նրանք իրենց հարսանիքին կանչեցին միայն 2 վկայի: Բոլորը կարծում էին, որ այս ամուսնությունը երկար չի տևի, սակայն սխալվում էին։

99693dgigdgiga2

1999 թ. Արմեն Բորիսովիչը ԱՄՆ-ի գրին քարտ է ստանում եւ կնոջ հետ տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում Միացյալ Նահանգներում, որտեղ ունի յոթ սենյականոց առանձնատուն, որը նվեր է երկրպագուներից մեկից։

Տատյանան առաջին ամուսնությունից որդի ուներ՝ Ստյոպան, ով մեծացել է Ջիգարխանյանի դստեր՝ Լենայի հետ։ Ջիգարխանյանը որդեգրել է Ստյոպային եւ մեծացրել հարազատ որդու պես։ 12

Որոշ ժամանակ անց դերասանի կինը բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ Դալլասի համալսարանում ռուսերեն էր դասավանդում, իսկ Արմեն Ջիգարխանյանի կյանքը մեծ մասամբ ընթանում էր Ռուսաստանում։

Ամուսնությունը տեւեց 40 տարի, որից 6 տարին զույգը գրեթե չէր շփվում։

2009 թ., երբ Արմեն Ջիգարխանյանը  ստացավ երկորդ միկրոինսուլտը, նրա կողքին հայտնվեց Վիտալինա անունով մի կին, ով նախկին դաշնակահարուհի էր: Վիտալինան Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական բաժնի պատասխանատուն էր: Ջիգարխանյանի կողքին նրա հայտնվելը սկանդալ առաջացրեց թատրոնում, բոլորը մեղադրում էին նրան Արմեն Բորիսովիչի վրա ունեցած վատ ազդեցության համար: Ոմանք անգամ հեռացան թատրոնից՝ պահանջելով Տատյանայի վերադարձը:

Նախորդ տարի, երբ լրացավ  Արմեն Ջիգարխանյանի 80-ամյակը, նա վերջնականապես բաժանվեց ԱՄՆ-ում գտնվող Տատյանայից եւ կյանքի նոր փուլ մտավ 36-ամյա Վիտալինա Ցիմբալկուկ-Ռոմանովսկայի հետ։

2603107 09.04.2015 Актер, художественный руководитель Московского драматического театра под руководством А. Джигарханяна Армен Джигарханян с супругой на выставке

Ջիգարխանյանի երիտասարդ սերը խոստովանում է, որ Արմենը դեռ մանկուց իր կուռքն է եղել։ «Ես նրան սիրահարվեցի, երբ 16 տարեկան էի։ Ամեն ինչ սկսեց նամակից։ Ես պարզապես Արմեն Բորիսիչին նամակ գրեցի, որը նրան փոխանցեցին եւ նա կարդաց։ Երեւի դերասանին նամակն այնքան անկեղծ թվաց, որ նա համաձայնեց հանդիպել ինձ։ Մենք միասին թեյեցինք, շփվեցինք, նա ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Այդ ժամանակ ես իհարկե չէի մտածում, որ մենք միասին կլինենք։ Ավելի ուշ, 2000-ականների սկզբին մենք սկսեցինք հանդիպել։ Սկզբում տեսնվում էինք Կիեւում։ Jigarxanyan-5

Երբ Հունաստան էի մեկնել, Ջիգարխանյանի հարցազրույցի շնորհիվ տեղյակ էի, որ նրա ամենասիրած կերպարը Սոկրատն է, ուստի այնտեղից Արմենի համար Սոկրատի արձանը գնեցի։ Երբ Մոսկվա եկա, հանդիպեցի նրան եւ նվիրեցի արձանը։Երբ Արմենը հիվանդ էր, ամեն օր նրա մոտ հիվանդանոց էի գնում։ Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,- պատմում է Ջիգարխանյանի երիտասարդ սիրուհին։

Նրա խոսքով, իրեն շատ կանայք են նախաձնում եւ նա հասկանում է բոլոր այդ կանանց։Jigarxanyan-13

«Ինձ չի կաշկանդում Արմեն Ջիգարխանյանի տարիքը։ Ինչ տարբերություն, թե նա քանի տարեկան է նա, չէ՞ որ նա Ջիգարխանյանն է։ Ինձ թվում է Արմեն Բորիսիչը երեւույթ է, տղամարդ՝ առանց տարիքի։ Նա ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, լավ ֆորմայի մեջ է»,- ասում է Վիտալինան։

Jigarxanyan-12Jigarxanyan-7Jigarxanyan-9

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank