Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է․ Արմեն Հովասափյան
POLITICSԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ, կամ նրան կալանավորելը․ նա իր առաջ մեկ այլ ՝ավելի գոյաբանական խնդիր է դրել․ Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է՝ մաս-մաս անելը, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից՝ դառնա զուտ «Հայաստանի եկեղեցի»։
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ, կամ նրան կալանավորելը․ նա իր առաջ մեկ այլ ՝ավելի գոյաբանական խնդիր է դրել․ Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է՝ մաս-մաս անելը, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից՝ դառնա զուտ «Հայաստանի եկեղեցի»։
Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է, ու քանի որ նա իրեն համարում է «իրական Հայաստանի վարչապետ», իսկ ՀՀ սահմանները նրա համար 29743 քառակուսի կիլոմետրն է, ապա նրա համար անընդունելի է, որ Վեհափառը հետաքրքրվում է Ուրուգվայի ու Ավստրալիայի հայ համայնքի հարցերով, կամ ասենք Գերմանիայում հայորդաց դպրոցի բացում, Տորոնտոյում՝ գրադարան։
Այսինքն, եթե Նիկոլը, Աստված մի արասցե, կարողնա հաջողել Վեհին Լուսավորչի գահից հեռացնել, նա տապանաքար է դնելու հայոց եկեղեցու ազգային լինելու վրա՝ նրան դարձնելով ՀՀ-ում գործող հերթական կրոնական կազմակերպություն, որին, ինչ կերպ ուզենա, ցանկացած առիթով կարող է նեղացնել, իրեն հարմար ձևով ծալել։
Ի դեպ՝ ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ նա ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար, որպեսզի բոլոր հարցերին տիրապետի խորքային, դրանց համապատասխան քաղաքական պրիզմայով լուծումներ տալու և իր իշխանությանը հպատակեցնելու համար։ Բնականաբար եկեղեցին ու հոգևորականներն, այդ թվում Սփյուռքի թեմերն այս ամենը գլխահակ չեն ընդունելու, և տեղի է ունենալու ներքին ցնցումներ և մի տևական ժամանակահատված լինելու է «смута»-ի շրջան։
1
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
4
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
5
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum



