ԶՊՄԿ-ը հերքում է քաղաքական ներգրավվածությունը
SOCIETYԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն խոսքին, թե ՀԷՑ–ի լիցենզիայի չեղարկումն իրականացվել է, որպեսզի այն դառնա իշխանությանը ֆինանսավորող հերթական ընկերությունը՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինի օրինակով։
Կոմբինատը NEWS.am–ի հարցման պատասխանելով շեշտել է, որ նման պնդումները «անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»․ «ԶՊՄԿ–ն, որպես երկրի տնտեսության կարևոր օղակ, գործում է Հայաստանի և միջազգային օրենքների շրջանակում՝ հետևելով կորպորատիվ կառավարման ընդունված չափանիշներին»։
Ընկերությունը ընդգծել է, որ որևէ կուսակցության ֆինանսավորում կամ քաղաքական ներգրավվածություն չունի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



