Կյանքից հեռացել է Նելլի Հակոբյանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կյանքից հեռացել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը, տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր դպրոցի սիրելի տնօրենը՝ Նելլի Հակոբյանը։
Մարդ, որի ներկայությունը մեր դպրոցում եղել է շունչ, լույս և անսպառ բարություն:
Այսօր մեր դպրոցում զգացվում է նրա բացակայությունը. միջանցքներում չկա նրա հանգիստ քայլերի ձայնը,դասարանների դռների մոտ չկա նրա մեղմ ժպիտը,շենքի ներսում չկա այն լույսը, որը նա բերում էր իր ներկայությամբ։
Նա տնօրեն չէր՝ պաշտոնով,նա տնօրեն էր՝ սրտով։
Նա առանձնանում էր իր համեստությամբ,խոհեմությամբ և անսահման բարությամբ։
Նա առաջնորդում էր ոչ թե հրամաններով, այլ՝ օրինակներով։
Այսօր մենք ցավով հրաժեշտ ենք տալիս նրան,
բայց նրա թողած ժառանգությունը՝ սերն իր աշակերտների նկատմամբ, նվիրվածությունը դպրոցի և կրթության գործին, կշարունակեն ապրել մեր մեջ։
Մենք միշտ կհիշենք նրան՝ որպես առաջնորդ, որպես ուսուցիչ, և որպես բացառիկ մարդ, ով փոխեց մեր դպրոցը և մեզ»,– ասված է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia



