Երևանում օդի աղտոտվածությունը մոտեցել է կենսաբանական աղետի շեմին․ Սամվել ֆարմանյան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երբ օդի աղտոտվածությունը Երևանում մոտեցել է կենսաբանական աղետի շեմին, մարդիկ այն չեն վիճարկում, որովհետև շնչում են, գրում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել ֆարմանյանը:
«Երբ մեր ազգային հավաքականը պարտվում է խայտառակ՝ 9:1 հաշվով, մարդիկ էլի չեն վիճարկում, որովհետև ուղիղ եթերում հաշիվը տեսնում են:
Իսկ, երբ մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը բառի բուն իմաստով քարուքանդ է արվել, շատ մարդիկ դա վիճարկում են: Որովհետև դեռ չեն տեսնում ու դեռ չեն շոշափում այն, աղետը դեռ իրենց տան շեմին չի մոտեցել:
Երևանում օդը դեռ 10-ապատիկ ավելի կեղտոտ պիտի դառնա, իսկ մեր հավաքականը դեռ պիտի պարտվի 90:1 հաշվով, որ իրավիճակի ծանրության ու հեռանկարի ողբերգականության առումով համադրելի լինի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ:
Չնայած վերջինը շատերը դեռ չեն տեսնում»,– գրել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



