Ջիզրեում ռազմական գործողությունները դադարեցվել են
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ջիզրե գավառում ամիսներ շարունակ ընթացող ռազմական գործողությունները դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ», այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Նա տեղեկացրել է, սակայն, որ փողոց դուրս գալու արգելքը դեռ կպահպանվի, քանի դեռ տարածքները վերջնականպես չեն ստուգվել և չեզոքացվել հնարավոր տեղադրված պայթուցիկները: Ալան հայտնել է նաև, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասված ճանապարհների վերակագնումը ևս որոշ ժամանակ կարող է խլել:
Ջիզրեում 2015 թվականի հուլիսի սկսված 5անգամ պարետային ժամ է հայտարարվել: 2015թ. դեկտեմբերի 14-ին հայտարարված ևմինչ օրս տևած պարետային ժամվաընթացքում 78 մարդ է զոհվել: 2015թ. հուլիսից ի վեր զոհվել է 112 մարդ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



