Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
SOCIETYՄինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ» արշավը։
Արշավին կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում Ակբա բանկի մեկ Visa քարտով կիրականացնեն առնվազն հինգ վճարում, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի առնվազն 15000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)։
Արշավի պայմանների կատարման դեպքում քարտապանները հնարավորություն կունենան մասնակցելու գովազդային վիճակախաղին և շահելու Փարիզի Դիսնեյլենդի այցելությամբ հնգօրյա ընտանեկան ճամփորդություն։
Վիճակախաղին պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով, կընտրվի 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրի ընտանիքը (մինչև 4 անձ) կստանա՝
- Երևան–Փարիզ–Երևան երկկողմանի ավիատոմսեր (էկոնոմ դաս)
- 2 գիշեր՝ Disneyland® Paris-ի հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
- 3 գիշեր Փարիզի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
- Disneyland® Paris Park-ի և Walt Disney Studios-ի 3-օրյա մուտքի տոմսեր
- VIP շրջայց
- Disneyland® Paris-ի նվեր քարտեր՝ ընդհանուր 1000 եվրո արժողությամբ
- Լուսանկարահանման հնարավորություն
- Բրենդավորված նվերներ
- Նախապես ամրագրված ճաշ և ընթրիք Փարիզում
- Փարիզի տեսարժան վայրերի անցատոմս և հասարակական տրանսպորտի քարտ
- Անհատական տրանսֆերներ օդանավակայանից
- Տեղափոխում Disneyland® Paris-ից դեպի Փարիզի հյուրանոց
Արշավի մասին մանրամասն՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



